Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր Թրամփն առաջին անգամ հանդիպել է Հռոմի պապի հետ

11:45, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Այսօր Թրամփն առաջին անգամ հանդիպել է Հռոմի պապի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է նախագահի պաշտոնում իր առաջին անդրծովյան շրջագայությունը: Այսօր նա հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, որին հաջորդել է նրա հանդիպումը իտալացի քաղաքական գործիչների հետ:
     ԱՄՆ առաջնորդն ու Հռոմի պապն արդեն իսկ հասցրել են վիճաբանել միմյանց հետ, ճիշտ է` հեռակա կարգով` ներգաղթյալների խնդրի ու կլիմայի փոփոխման թեմաների շուրջ:
     BBC-ի լրագրող Ջոն Սոփելի կարծիքով` դժվար է գտնել երկու միմյանց այսքան տրամագծորեն հակադիր մարդկանց, ինչպիսիք Դոնալդ Թրամփն ու Հռոմի պապն են:

«Մեկը ճիզվիտ է, ու իր առաքելությունն է համարում աղքատներին ու անապահովներին օգները, մյուսը գործարար է, ով նախարարների կաբինետում իրեն շրջապատել է միլիոնատերներով»,- գրում է Սոպելը:

Իտալիայից Թրամփը կմեկնի Բրյուսել` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու:
     ԱՄՆ նախագահն իր արտասահմանյան շրջագայությունն սկսել է Սաուդյան Արաբիա կատարած երկօրյա այցով: Այնտեղ նա դիմել է մահմեդական երկրներին` կոչ անելով պայքարել ընդդեմ կրոնական ծայրահեղության: Այնուհետև Թրամփը եղել է Իսրայելում ու Պաղեստինում։ Այս երկրների առաջնորդենրի հետ հանդիպումներից հետո Թրամփը համոզմունք է հայտնել, որ Իսրայելն ու Պաղեստինը կարող են հաշտության եզրեր գտնել։ Թրամփն առաջարկել է նրանց օգնել այդ հարցում ու հայտնել, որ երկու երկրների ղեկավարները խոստացել են աշխատել հակամարտության կարգավորման շուրջ։

8200 | 2
Facebook