Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնում է Լեհաստան

18:25, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնում է Լեհաստան
     Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 24-ից 28-ը Լեհաստանի Կելցե քաղաքում համատեղ ուսամնամարզական հավաք և ընկերական մենամարտեր կանցկացնի Լեհաստանի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Լեհաստան կմեկնեն 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Յուրիկ Դարաբյան, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
3410 | 0
Facebook