Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱՄՆ Տեխաս նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

21:15, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
ԱՄՆ Տեխաս նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

«Ասպարեզ»-ը հայտնում է, որ Տեխասի Ներկայացուցիչների պալատն այսօր միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ դառնալով ԱՄՆ 46-րդ նահանգը, որը ճանաչում է Օսմանյան Թուրքիայում հայերի Ցեղասպանությունը: «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում քանդվող Օսմանյան կայսրությունն սկսեց հայ բնակչության ոչնչացման համակարգային արշավը: Շուրջ 1.5 միլիոն հայեր ոչնչացվեցին, և այսօր Հայաստանում բնակվում է 3 միլիոն հայ, մինչդեռ հայկական սփյուռքը հաշվվում է 8-­ից 10 միլիոն»,- նշված է հայտարարության մեջ:
     Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ Վայոմինգ նահանգն էր դարձել Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 45-րդ նահանգը, երբ նահանգապետ Մեթյու Միդն ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան թևին ուղղված նամակում ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը:

8160 | 0
Facebook