Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բռնապետությունը հենց կնոջ վրա է ձեռք բարձրացնում». Տիգրան Խզմալյան

11:05, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
«Բռնապետությունը հենց կնոջ վրա է ձեռք բարձրացնում». Տիգրան Խզմալյան
     Ինչպիսի օրինաչափություն՝ բռնապետությունը հենց կնոջ վրա է ձեռք բարձրացնում: Նիկոլին երեկ գոնե չփորձեցին ձերբակալել: Ամեն ինչ ճիշտ է՝ և հենց կանանց ձեռքից էլ կործանվելու է բռնապետությունը, քանզի կանայք ոչ թե աթոռի կամ փողի համար են կռվելու, այլ հանուն երեխաների... Բռնակալությունը միշտ սկսվում է ընտանեկան բռնությունից, նախևառաջ կանանց հանդեպ: Այսօր մենք տեսանք ոչ թե քաղաքական առանձին դրվագ, այլ արդի հայոց պետության և հանրության մի ստվար զանգվածի գռեհիկ իրական պատկերը: Այստեղ ոչ մի պատահական բան չկար: Զարուհի Փոստանջյանը կին է, և դա նրան ներել չեն կարող: ՀՀ քարանձավային իշխող դասն իր դատավճիռն է կնքել այսօր, որքան էլ դա պաթետիկ չհնչի: Ոչ թե ապստամբությանը, ոչ զանգվածային ցույցերին, ոչ էլ թշնամու հարձակմանը, այլ մեկ կնոջ ձայնի և ոգու ուժին չդիմացավ այս ոհմակը: Դուք գոնե ինքներդ հասկացա՞ք՝ ինչ եք արել, ինչ ք... եք կերել այսօր: Երևի չէ: Ոչինչ, ձեզ շուտով կբացատրեն... Թարգմանիչների միջոցով:
6125 | 2
Facebook