Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կներկայանա 1000 հոգանոց պատվիրակությամբ

15:00, ուրբաթ, 12 մայիսի, 2017 թ.
Թրամփը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կներկայանա 1000 հոգանոց պատվիրակությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ պաշտոնում առաջին անգամ Բրյուսել կայցելի մայիսի 24-ին` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Թրամփի պատվիրակության կազմում մոտ 1000 մարդ կլինի, հայտնում է ТАСС-ը` վկայակոչելով La Dernière Heure պարբերականը:

ԱՄՆ նախագահը Բրյուսել կժամանի մայիսի 24-ի երեկոյան և անմիջապես The Hotel հյուրանոց կգնա: Մայիսի 25-ին Թրամփը կայցելի երկրի թագավորին և կհանդիպի վարչապետ Շառլ Միշելին, որից հետո ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են երկկողմանի և բազմակողմանի հանդիպումներ: Մայիսի 25-ի երեկոյան նրա օդանավը Սիցիլիա կմեկնի` «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին մասնակցելու, հայտնել է պարբերականը:

ТАСС-ի տվյալներով` Թրամփը կհանդիպի Եվրոխորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ:

Աղբյուրը` tass.ru
8953 | 0
Facebook