Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վանդալիզմի ակտ ԱՄՆ-ում. 15 վայրկյանում ոչնչացվել է 3 միլիոն դոլար արժողությամբ կտավը

17:05, կիրակի, 07 մայիսի, 2017 թ.
Վանդալիզմի ակտ ԱՄՆ-ում. 15 վայրկյանում ոչնչացվել է 3 միլիոն դոլար արժողությամբ կտավը

Անհայտ չարագործը մայիսի 2-ին փչացրել է ամերիկացի հայտնի նկարիչ Քրիստոֆեր Վուլի «Անանուն 2004» կտավը, որի արժեքը գրեթե 3 միլիոն դոլար է: Դեպքը տեղի է ունեցել Քոլորադո նահանգի Ասպեն քաղաքի Օպերային պատկերասրահում: Տեսագրությունում երևում է, ինչպես է սև ակնոցներով տղամարդը մոտեցել կտավին ու 2 անգամ դանակով հարվածել դրան: Ընդհանուր առմամբ՝ նա սրահում գտնվել է ընդամենը 15 վայրկյան: Մինչ օրս չի հաջողվել անգամ պարզել նրա ինքնությունը:

Պատկերասրահի տերը խոստովանել է, որ նկարը գործնականում ոչնչացված է, թեև դեռ շարունակվում է կախված մնալ իր տեղում:

Վանդալիզմի ակտ ԱՄՆ-ում. 15 վայրկյանում ոչնչացվել է 3 միլիոն դոլար արժողությամբ կտավը
15100 | 0
Facebook