Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իսպանացի մի քանդակագործ կար, ինչ ցույց էի տալիս ասում էր՝ դրանից Իսպանիայում էլ կա, դուք ձերը ցույց տվեք, և ես դժվարությամբ էի կարողանում մերը գտնել». Լևոն Թոքմաջյան

16:35, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
«Իսպանացի մի քանդակագործ կար, ինչ ցույց էի տալիս ասում էր՝ դրանից Իսպանիայում էլ կա, դուք ձերը ցույց տվեք, և ես դժվարությամբ էի կարողանում մերը գտնել». Լևոն Թոքմաջյան

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ իրեն միշտ անհանգստացրել է մի հարց՝ հին ու նոր Երևանի փոխհարաբերությունը, որը, իր կարծիքով, չստացվեց, քանի որ լավ հները քանդվեցին, իսկ նորերն էլ լավ հնի շարունակությունը չեն:
     «Ինձ համար այդ անհայրենիք էլիտար շենքերը չեն բնութագրում Երևանը: Ինձ համար միակ մտահոգիչ հարցը սա է, մնացած հարցերն ավագանին կարող է լուծել, սակայն քաղաքի ճարտարապետական դիմագիծը պետք է պահպանել»,- նշել է Թոքմաջյանը՝ տարակուսելով, թե ինչու հին Երևանը քանդվեց, որպեսզի նոր հին Երևան կառուցվի:
     Քանդակագործը հիշել է մի դեպք. «Իսպանացի մի քանդակագործ կար՝ Պաբլո Սերանո, որ եկել էր Երևան՝ ես էի նրան ուղեկցում: Ինչ ցույց էի տալիս, ասում էր՝ դրանից Իսպանիայում էլ կա, դուք ձերը ցույց տվեք։ Եվ ես շատ դժվարությամբ էի կարողանում մերը գտնել: Հիմա ո՞րն է մերը։ Մենք արտացոլումն ենք տեսնում ասֆալտի, քարի, սև ապակիների։ Կանաչ տարածքները քիչ են, դրանց վրա պետք է ուշադրություն դարձվի»,- ասել է նա:
     «Ես Փավստոս Բյուզանդ փողոցում եմ ծնվել, մեծացել. հրաշք տներ կային, կախովի պատշգամբներով, քարե շարվածքներով, դալաններ կային, որ երևի աշխարհի ամենավերջին արհեստավորը կուզեր դա հյուսեր, այ, սա´ էր, որ պետք է պահպանվեր»:
     Նոր ավգանուց Լ. Թոքմաջյանը մի բան է խնդրում՝ պահպանել այն, ինչ մնացել է:

3753 | 1
Facebook