Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի օդանավակայանի մերձակայքում հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը:
Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ դրա ձայնը լսվել է 25 կիլոմետր հեռավորությունից, նշում է «Ֆրանս Փրեսս»-ը:
Լիբիական «Ալ Մանար» հեռուստաալիքի փոխանցմամբ վառվել է վառելիքով լի պահեստ: Ավելի ուշ Reuters-ը պարզել է, որ Իսրայելը հարվածել է «Հեզբոլահ» կազմավորմանը պատկանող զինապահեստին:
Սիրիան և Իսրայելը պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չեն ներկայացրել: