Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան արձագանքել է Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

10:45, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Թուրքիան արձագանքել է Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևի ընդունմանը:

Թուրքական demokrathaber.org կայքը նշում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն կոշտ քննադատության է ենթարկել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի որոշումն ու այն համարել անընդունելի:

Ըստ թուրքական կողմի՝ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևի ընդունման շրջանակում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի կողմից ընթերցված նամակը «միակողմանի է ու պարունակում է մի շարք բացթողումներ»:

16259 | 0
Facebook