Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գևորգ Սաֆարյանը տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունի

10:35, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Գևորգ Սաֆարյանը տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունի

Ամանորի գիշերը Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու պատճառով կալանավորված «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանը դժվարությամբ է տեղաշարժվում: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ Գևորգ Սաֆարյանի ոտքը մոտ մեկ ամիս առաջ են հետազոտել, բայց հետազոտության արդյուքնների մասին որևէ տեղեկություն չունեն: «Այս պահին Գևորգը մեծ դժվարությամբ է տեղաշարժվում, իսկ ՔԿՀ-ն որևէ միջոց չի ձեռնարկում: Գևորգի հարազատները պատրատ են նրա բուժման ծախսերը հոգալ, բայց քրեակատարողական հիմնարկը, որևէ քայլ չի ձեռնարկում»,-ասաց պաշպանը:
     Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

2266 | 1
Facebook