Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես չունեմ «օլիգարխ» հասկացության իրավական ձևակերպումը, որպեսզի հասկանամ` օլիգարխի՞ երեխա եմ զորակոչել, թե՞ ուղղակի գործարարի». Վիգեն Սարգսյան

11:25, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
«Ես չունեմ «օլիգարխ» հասկացության իրավական ձևակերպումը, որպեսզի հասկանամ` օլիգարխի՞ երեխա եմ զորակոչել, թե՞ ուղղակի գործարարի». Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարարության կողմից մշակվել է երկու նոր նախագիծ՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ»։ Ըստ այդ նախագծերի՝ նորակոչիկներին ծառայության նոր տեսակ է առաջարկվելու՝ ժամկետային-պայմանագրային: Այն նորակոչիկները, ովքեր կցանկանան նոր տեսակի ծառայություն անցնել, 3 տարի ծառայելու դիմաց ժամկետային-պայմանագրային զինծառայողի հաշվին 5 մլն դրամ կփոխանցվի: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Պնախարար Վիգեն Սարգսյանին լրագրողը հարց ուղղեց, թե այդ ծրագրով կպահպանվի՞ արդյոք առաջնագծում ծառայող անապահովների և օլիգարխների երեխաների միջև հավասարությունը: Պատասխանելով հարցին` նախարարն ասաց, որ ինքը չի տիրապետում թվերի, թե քանի օլիգարխի երեխա է ծառայում առաջնագծում. «Ես չունեմ «օլիգարխ» հասկացության իրավական ձևակերպումը, որպեսզի զորակոչի ժամանակ հասկանամ` օլիգարխի երեխա՞ եմ զորակոչել, թե՞ ուղղակի գործարարի: Այն պիտակը, որ կա, թե առաջնագծում միայն ծառայում են սոցիալապես անապահով երեխաները, բացարձակ չի համապատասխանում իրականությանը»:
     Վ. Սարգսյանը, սակայն, նշեց, որ հավանականությունը, սոցիալապես անպահով ընտանիքի երեխայի` առաջնագծում հայտնվելու, ի սկզբանե օբյետիվորեն ավելի բարձր է. «Բացատրեմ` որովհետև ավելի ապահով ընտանիքի երեխան հավանական է, որ ընդունվել է բուհ: Բուհ ընդունվելուց հետո, երբ որ գալիս է զորակայան, ինքն ունի նախընտրություն` ուսումնական զորամասում մասնագիտական ծառայության` տանկիստ, հրետանավոր և այլն: Եվ հավանականությունը, որ նա կհայտնվի առաջնագծում, խրամատում, ավելի ցածր է, մինչև վիճակահանությունը»:

3841 | 3
Facebook