Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը հանձնարարել է մարզպետներին մեկամսյա ժամկետում ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքների տվյալները

12:30, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
Վարչապետը հանձնարարել է մարզպետներին մեկամսյա ժամկետում ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքների տվյալները

Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարել է քաղաքաշինության պետական կոմիտեին երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բազմազավակ և երիտասարդ ընտանիքների բնակարան ձեռք բերելու գործընթացում սոցիալական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ առաջարկություններ: «Առկա են հիմնավոր բողոքներ բազմազավակ և երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու ֆինանսական բեռի վերաբերյալ»,- տեղկացրել է վարչապետը:
     Կարեն Կարապետյանը ՀՀ բոլոր մարզպետերին հանձնարարել է մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքների վերաբերյալ տվյալներ:
     Վարչապետի հանձնարարակնից հետո Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խնդրել է, որ այդ հանձնարարականի մեջ պաշտպանության նախարարությանն էլ ավելացնել։ «Տվյալ ծրագիրը, որի մասին խոսում ենք, ուղիղ կապ ունի առաջնագծում ծառայությունն ավելի գրավիչ դարձնելու հետ»,- ասել է Սարգսյանը։

1996 | 0
Facebook