Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին

12:55, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
Եվրոմիությունը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին

Եվրոմիությունը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել կաշառակերության դեմ բողոքի ցույցերի ձերբակալված մասնակիցներին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք ռուսական իշխանություններին կոչ ենք անում հանձնառու լինել ստանձնած միջազգային պարտավորվածություններին, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդի և ԵԱՀԿ-ի շրջանակներում, հարգել այդ իրավունքներն, ինչպես նաև առանց հապաղելու ազատ արձակել խաղաղ ցույցերի մասնակիցներին, ովքեր ձերբակալվել են»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի ոստիկանության գործողությունները խոչընդոտել են հիմնարար իրավունքների իրականացմանը, որոնք ամրագրված են ՌԴ Սահմանադրությունում: Ցուցարարների ձերբակալության փաստը քննադատել էր նաև ԱՄՆ-ի Պետդեպը:

4235 | 2
Facebook