Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Խաղում եմ Հայաստան անունն Անգլիայում և ամբողջ աշխարհում բարձր պահելու համար». Մխիթարյան

14:30, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
«Խաղում եմ Հայաստան անունն Անգլիայում և ամբողջ աշխարհում բարձր պահելու համար». Մխիթարյան

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստների և մարզչի մրցանակաբաշխության արարողությունը։ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, մրցանակը ստանալուց հետո, նշեց, որ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը մեծ պատիվ է իր համար.

«Շնորհակալ եմ։ Ուրախ եմ, որ մեկ անգամ ևս ճանաչվեցի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Սա ինձ հետագայում էլ ավելի մեծ ուժ կտա, կփորձեմ առավելագույնն անել հետագայում, որպեսզի կարողանամ արժանանալ այս մրցանակին։ Մրցակցություն միշտ էլ կա։ Կապ չունի, թե որերորդ անգամ եմ ճանաչվում Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Բոլոր խաղընկերներս իմ մրցակիցներն են այս անվանակարգում։ Այնուամենայնիվ, ես խաղում եմ ոչ թե լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու, այլ առաջին հերթին խաղում եմ ինձ համար, Հայաստան անունն Անգլիայում և ամբողջ աշխարհում բարձր պահելու համար։ Ինձ համար շատ կարևոր է դա։ Ճիշտ է, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը մեծ պատիվ է ինձ համար, բայց գլխավոր նպատակս չէ։ Ուղղակի շարժվում եմ դեպի առաջ՝ նպատակներիս հասնելու համար»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

2506 | 0
Facebook