Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեզ մի ասեք՝ գնացեք, թալանչիների հետ միավորվեք». Փաշինյանն` Ախուրյանում

14:30, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
«Մեզ մի ասեք՝ գնացեք, թալանչիների հետ միավորվեք». Փաշինյանն` Ախուրյանում
     «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն Ախուրյանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ 20 հազար դրամ վերցնողները գնում, Ս. Սարգսյանին են ընտրում, հետո փողոցում իրենց տեսնում են, ասում` մի բան արեք, երկիրը կործանման է գնում: «Մենք առանց ձեզ ինչպե՞ս փոխենք, ինչպե՞ս մտնենք ձեր տուն ու ինչ-որ բան փոխենք: Կարող ենք փոխել, եթե թույլտվություն տաք ու պայման կապեք: Դուք եք այս ընտրություններում որոշում կայացնելու, որի պատասխանատվությունը բոլորս ենք կրելու: Բացի «Ելք»-ից որևէ այլ ուժի ձայն տալով` հուսահատության փոսը խորացնում եք: Հովիկ Աբրահամյանն ամիսներ առաջ ՀՀԿ-ից դուրս եկավ, հիմա վաղը գալու ա, ասի` ընդդիմություն եմ, ու դուք էլ ասելու եք` խի՞ չեք միավորվում: Վաղը Սերժ Սարգսյանը դառնա ընդդիմություն, գալու եք, ասեք` ինչի՞ չեք միավորվում: Տենց ոնց կլինի՞, չեմ հասկանում ձեր տրամաբանությունը: Մեզ մի ասեք՝ գնացեք, թալանչիների հետ միավորվեք»,- զայրացավ թեկնածուն:
2883 | 0
Facebook