Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրոտեսիլ 2017»-ի մասնակիցներին

14:05, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրոտեսիլ 2017»-ի մասնակիցներին
     «Եվրոտեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը մարտահրավեր է նետել մյուս երկրների մասնակիցներին: Ֆեյսբուքյան իր էջում երգչուհին գրել է. «Ողջույն բոլորին: Սիրով հրավիրում եմ միասին տոնել բազմազանությունը՝ ցույց տալով, որ բազմազանությունը կարող է միավորել բոլորիս: Սկսեցինք: Մարտահրավեր եմ նետում «Եվրոտեսիլ»-ի այս տարվա մասնակիցներին (և ոչ միայն) երգելու հայկական ազգային երգ: Սկսում եմ Գերմանիայի պատվիրակ Լեվինայից: Հուսով եմ՝ հավանել ես կատարումս․ ես ջանք չեմ խնայել այն առավելագույնս լավ ներկայացնելու համար»:
     Հիշեցնենք, որ «Եվրոտեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին` Կիևում: Արծվիկը կներկայանա «Fly with me» երգով, որի պրեմիերան տեղի ունեցավ օրեր առաջ:
7170 | 2
Facebook