Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բռնցքամարտ. Բաչկովը հաղթանակ է տոնել, Բադալյանը, Դարչինյանը, Հայրապետյանը և Սարգսյանը դուրս են մնացել հետագա պայքարից

00:05, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
Բռնցքամարտ. Բաչկովը հաղթանակ է տոնել, Բադալյանը, Դարչինյանը, Հայրապետյանը և Սարգսյանը դուրս են մնացել հետագա պայքարից

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարի մեկնարկային օրը ռինգ դուրս եկած հայ բռնցքամարտիկներից միայն մեկին է հաջողվել հաղթանակ տոնել: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին: 75 կգ քաշային Արման Դարչինյանը պարտվել է անգլիացի բռնցքամարտիկին, իսկ 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու 56 կգ քաշային Վահե Բադալյանը պարտվել են Ուկրաինայի ներկայացուցիչներին: Նշենք, որ Բադալյանը հաջող է սկսել պայքարն՝ առաջին ռաունդում առավելության հասնելով մրցակցի նկատմամբ, երկրորդ ռաունդը ոչ-ոքի է ավարտել, սակայն 3-րդում, ցավոք, վնասվածք է ստացել: Բժիշկներին չի հաջողվել դադարեցնել քթի արյունահոսությունն, ինչի պատճառով մենամարտը դադարեցվել է և ուկրաինացին հաղթել է տեխնիկական նոկաուտով։

Նշենք, որ վաղը ռինգ դուրս կգան և ¼ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

2469 | 0
Facebook