Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամբողջ քաղաքական դաշտն զբաղված է մայմունությամբ». Արամ Մանուկյան

15:30, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
«Ամբողջ քաղաքական դաշտն զբաղված է մայմունությամբ». Արամ Մանուկյան

«Առաջին տպավորությունն այնպիսին էր, որ շատ քաղաքական գործիչներ և կուսակցություններ ուզում են խորհրդարան մտնել անկախ ամեն ինչից, ցանկացած գնով: Դաշինքներն այդ սկզբունքով ձևավորվեցին: Իշխանության գնացքը գնում է, կարևոր չէ ինչպես, բայց դու պետք է մտնես այդ գնացքի մեջ` ո՞ւմ հետ, ինչպե՞ս, ի՞նչ պայմանով, ի՞նչ սկզբունքով, միայն թե մխրճվես: Հետո տեսան, որ այդ արհեստական «վինեգրեդը» չի ձգում, սկսեցին թռնել, դուրս գալ` փորձելով ուրիշ դաշինքներ մտնել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «նախընտրական զարգացումներ» թեմայի շրջանակում կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Գնահատելով նախընտրական փուլը, առաջիկա ընտրություններն ամենաբացասականներից մեկը որակեց, որտեղ չկա սկզբունք, այլ միայն`«չոր նպատակ». «Այն է`ինչ գնով լինի` հայտնվել խորհրդարանում: Ընդ որում, հայտնվել մի տեղ, որտեղ պատգամավորների 60 %-ը ոչինչ չի անում, այսինքն` ծախսել մեծ փողեր, գնալ պառլամենտ` ոչինչ չանելու համար: Ես ասել եմ 60-70 հոգի այնտեղ նստած` ոչինչ չի արել: Այդ ոչինչ չանելու կաստինգը հիմա ավելի է ուժեղացել: Պատգամավորներ գիտեմ, որ ուզում են միացնեն կոճակը, որ խոսեն, չգիտեն դրա տեղը»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ամբողջ քաղաքական դաշտն զբաղված է մայմունությամբ: «Մորեխի նման թռնում են տեղից տեղ, մենակ թե հայտնվեն այդ աթոռի վրա, ինչը շատ տխուր բացասական արդյունքների կբերի»:

Ա. Մանուկյանի խոսքով, Հայաստանի նախընտրական փուլում բացարձակ գաղափարական հայտեր չեղան: «Ոչ մի կուսակցություն չի ասելու, որ ինքը լիբերալիզմ, սոցիալիզմ է քարոզելու: Բոլոր կուսակցություններն ասում են, թե ինչ են ուզում, ոչ ոք չի ասում, թե ինչպես է ուզում: Բոլոր խնդիրները, եթե կան, «պետք է»-ով են սկսվում: Պարզունակ, քաղաքական այբուբեն կա, կանոն կա, որը ոչ ոք չի գործածում»:

Ըստ ՀԱԿ պատգամավորի, միակ կուսակցությունը, որը բժշկի կեցվածքով «դառը անալգին» է առաջարկում մեր քաղաքացիներին, Հայ ազգային կոնգրեսն է:

3094 | 7
Facebook