Loading...
COMMENT.am
Today:  Friday, 16 November, 2018
Deposit percent:  
Armenian dram
14.00%
,
US Dollar
6.50%
,
European Euro
4.00%
,
Russian Ruble
8.50%

Press Review

ԱՄՆ-ն չինական ապրանքների համար նոր մաքսատուրքեր է սահմանել, Պեկինը սպառնում է պատասխանով
Azatutyun Radio
ԱՄՆ-ն չինական ապրանքների համար նոր մաքսատուրքեր է սահմանել, Պեկինը սպառնում է պատասխանով
18:00, 18.09.2018 / Azatutyun Radio
Սպիտակ տունը հայտնում է, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 24-ին: Վաշինգտոնը, միևնույն ժամանակ, երկխոսելու պատրաստակամություն է հայտնում: «Ես ուզում եմ ասել, որ մենք Չինաստանի հետ բանակցային սեղանի շուրջ կնստենք ցանկացած ժամանակ, հենց նրանք որոշեն, որ պատրաստ են լուրջ խոսակցության` ազատ առևտրի, սակագների նվազեցման, բաց շուկայի շուրջ, որպեսզի թույլ տրվի աշխարհի ամենամրցունակ տնտեսությանը՝ մեր տնտեսությանը, ավելի շատ ապրանքներ և ծառայություններ ներմուծել Չինաստան»,- հայտարարել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քուդրոուն Պեկինը մտադիր է անպատասխան չթողնել Վաշինտոնի քայլերը: «Չինաստանն այլ ընտրություն չունի, քան պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, որպեսզի պաշտպանի և՛ մեր օրինական շահերն ու իրավունքները, և՛ համաշխարհային ազատ առևտուրը: ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերը նոր անորոշություն են մտցրել երկրների միջև բանակցություններում»,- ասվում է Չինաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում:
Եգիպտոսի մայրաքաղաքում ավարտին են մոտենում հայկական գերեզմանոցի վերականգնման չորսամյա աշխատանքները:
Azatutyun Radio
Եգիպտոսի մայրաքաղաքում ավարտին են մոտենում հայկական գերեզմանոցի վերականգնման չորսամյա աշխատանքները:
18:08, 18.09.2018 / Azatutyun Radio
«Վերականգնված գերեզմանոցը արտացոլում է Կահիրեում հայկական համայնքի պատմությունը, հայերի մշակութային և կրոնական ժառանգությունը»-, գրում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ նշելով, որ հողատարածքը հայ համայնքին էր հատկացվել դեռևս 1924 թվականին: «Կային ժամանակներ, երբ այս վայրը բարձիթողի վիճակում էր, սակայն վերականգնման նախագիծը դարձավ խոշոր նախաձեռնություն և մեզ հաջողվեց վերականգնել այդ վայրի նախնական տեսքը»,- գործակալության հետ զրուցում պատմել է աշխատանքները համակարգող հնեաբան Նաիրի Համփիկյանը: Նրա խոսքով՝ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են գերեզմանաքարեր, որոնց թվագրումը հասնում է մինչև 1830-ական թվականները: «Ռոյթերզը» նշում է, որ հայերը Եգիպտոսում սկսել են հաստատվել դեռևս 10-12-րդ դարերից: 1844 թվականին Եգիպտոսը ավելի քան չորս տասնամյակ ղեկավարած Մուհամեդ Ալի Փաշան հայերին էր հանձնել առանձին հողակտոր, որը հայտնի է որպես հին իսլամական Կահիրե: Եգիպտոսում հայերի թիվը ներկայումս կազմում է մոտ 300 հազար: 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից փրկվածների մի մասը, որոնք հասան Եգիպտոս, հաստատվել են հիմնականում կոսմոպոլիտ քաղաքներում՝ Կահիրեում և Ալեքսանդրիայում, որտեղ բնակվում էին նաև իտալացիներ ու հույներ, նաև գրում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Walmart-ը վաճառքից կհանի ԽՍՀՄ խորհրդանիշներով շապիկները
Azatutyun Radio
Walmart-ը վաճառքից կհանի ԽՍՀՄ խորհրդանիշներով շապիկները
18:21, 18.09.2018 / Azatutyun Radio
Ամերիկյան Walmart առևտրային ցանցը վաճառքից կհանի ԽՍՀՄ խորհրդանիշներով շապիկները, որոնց դեմ բողոք էին ներկայացրել բալթյան երկրները: Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանում Լատվիան ներկայացնող պատգամավոր Ինեսե Վայդերեն: Շաբաթներ առաջ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի իշխանություններն առևտրային ցանցին կոչ էին արել վաճառքից հանել Խորհրդային իշխանության խորհրդանիշերի պատկերմամբ շապիկներն ու մյուս ապրանքները: Մայիսին էլ Adidas-ն է ստիպված եղել չեղարկել ԽՍՀՄ խորհրդանիշներով կարմիր շապիկների արտադրությունը: Բալթյան երկրները ԽՍՀՄ-ում կազմում եղած ժամանակահատվածը՝ 1940-1991 թվականները համարում են օկուպացիայի շրջան, Ռուսաստանը, սակայն, համաձայն չէ այդ պնդումների հետ: Լիտվայի և Լատվիայի օրենսդրությունն արգելում է հրապարակային միջոցառումների ժամանակ ԽՍՀՄ խորհրդանիշերի կիրառումը:
Երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ. ԱԻՆ
Azatutyun Radio
Երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ. ԱԻՆ
09:10, 19.09.2018 / Azatutyun Radio
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, այսօր, երեկոյան ժամերին, Հայաստանի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այսօր երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում ևս հնարավոր է անձրև և ամպրոպ։ Ցերեկը սպասվում է 28-ից 30 աստիճան տաքություն։ Երեկոյան 23-ից 25։
Արարատ Միրզոյանն ու Դեբորա Գրիսերին քննարկել են ԱՄՆ ՄԶԳ աջակցությունն ընտրական գործընթացներում
Azatutyun Radio
Արարատ Միրզոյանն ու Դեբորա Գրիսերին քննարկել են ԱՄՆ ՄԶԳ աջակցությունն ընտրական գործընթացներում
09:12, 19.09.2018 / Azatutyun Radio
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, Միրզոյանը կարևորել է Հայաստանի կառավարության համագործակցությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ և նշել, որ իրականացվող ծրագրերը միանգամայն համահունչ են Հայաստանի նոր կառավարության որդեգրած քաղաքականությանը և առաջնահերթություններին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես իրականացված ծրագրերը, արձանագրված արդյունքները, այնպես էլ առաջիկա ծրագրերը, որոնք նպաստելու են Հայաստանում տնտեսական աճի ապահովմանը, ժողովրդավարության զարգացմանը, հանրային կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացմանը, համայնքներում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և այլն: Զրուցակիցները քննարկել են նաև ԱՄՆ ՄԶԳ աջակցությունն ընտրական գործընթացներում, կարևորվել է Երևանի ավագանու, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ և թափանցիկ անցկացումը: Երևանի ավագանու ընտրույունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։
«Ил-20-ի կործանման մեղքը լիովին իսրայելական կողմի վրա է». Շոյգու
Azatutyun Radio
«Ил-20-ի կործանման մեղքը լիովին իսրայելական կողմի վրա է». Շոյգու
09:36, 19.09.2018 / Azatutyun Radio
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Միջերկրական ծովի արևելյան մասում ռուսական ռազմական հսկողության օդանավի խոցումը կանխամտածված չի եղել: Մոսկվան հայտարարել է, որ մեղավոր է համարում Իսրայելի անխոհեմ գործողությունները, որոնք հանգեցրել են 15 ռուս զինծառայողների մահվան: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր իսրայելցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ «ռուսական ինքնաթիռի կործանման և ինքնաթիռի անձնակազմի մահվան մեղքը լիովին իսրայելական կողմի վրա է»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, Իսրայելի վարչապետի հետ հեռախոսազրույցում, թեև ասել է, որ իսրայելական կողմը մեղքի իր բաժինն ունի, սակայն ավելի վաղ Միջերկրական ծովի վրա Ил-20-ի կործանումը անվանել է «ողբերգական հանգամանքների շղթա»։ Ռուսաստանյան ռազմական հսկողության Ил-20 օդանավը, որում գտնվում էր 15 մարդ, խոցվել է Միջերկրական ծովի արևելքում՝ Սիրիայի ափերի մոտ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հաստատել է, որ օդանավը խոցվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից, սակայն, նրա խոսքով, Ил-20-ը «հարվածի տակ են դրել» Իսրայելի օդանավերը:
Հյուսիսային Կարոլինայում «Ֆլորենս» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի
Azatutyun Radio
Հյուսիսային Կարոլինայում «Ֆլորենս» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի
09:56, 19.09.2018 / Azatutyun Radio
Հյուսիսային Կարոլինայում «Ֆլորենս» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: Հոսանքազրկված է ավելի քան 890 հազար տուն, հարյուրավոր մարդիկ տարհանվել են, շուրջ 22 հազարը տեղափոխվել են հատուկ ստեղծված կացարաններ: ԱՄՆ իշխանությունները կոչ են անում բնակիչներին դեռևս չվերադառնալ իրենց տներ։ Փոթորիկը հասել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի ափամերձ Վիլմինգտոն քաղաք, որը 120 հազար բնակչություն ունի։ Փրկարարները փորձում են տարհանել մարդկանց, ինչպես նաև ջուր ու սնունդ հասցնել մնացողներին:
Արագությունը փոխած՝ «Ֆլորենս»-ն ավելի վտանգավոր է դարձել
Voice of America News: Armenian
Արագությունը փոխած՝ «Ֆլորենս»-ն ավելի վտանգավոր է դարձել
00:25, 18.09.2018 / Voice of America News: Armenian
Ատլանտյան օվկիանոսից ԱՄՆ-ի արևելյան ափ հասած՝ «Ֆլորենս» ծովամրրիկը 14 մարդու կյանք է խլել, բազմաթիվ ճանապարհներ և փողոցներ ավերել. շուրջ 800,000 տներ զրկվել են էլեկտրականությունից: Արևադարձային փոթորկի վերածված՝ «Ֆլորենս» ծովամրրիկը կիրակի օրը փոխել էր արագությունն ու աղետալի ավերածություններ առաջ բերել Հարավային Կարոլինայում: Նահանգապետի փոխանցմամբ՝ տեղաբնակներին և փրկարարներին հաջողվել է շուրջ 900 մարդու կյանք փրկել: «Անկախ նրանից, թե Հյուսիսային Կարոլինայի որ հատվածում եք ապրում, զգույշ եղեք անսպասելի հեղեղներից ու հաճախակի հետևեք եղանակի տեսությանն ու պատրաստ եղեք ավելի անգտանգ վայր տղափոխվել, եթե լինի դրա անհրաժեշտությունը: Մի վարեք ձեր մեքենան, եթե ճանապարհը թաց է, քանի որ անգամ մի քանի սանտիմետր բարձրությամբ ջուրը կարող քշել, տանել ձեր մեքենան»: Հյուսիսային Կարոլինայի ափամերձ Նյու Բեռն քաղաքի բնակիչները ամենաշատն են տուժել փոթորկի՝ վերջին օրերին առաջացրած հեղեղներից: Շատերը լքել են իրենց տները, իսկ ոմանք հրաժարվել են հեռանալ: «Ահա թե ինչ է մնացել մեր մեկուկես հարկանի ավտոտնակից,գաղափար չունեմ, թե ուր է մյուս կեսը», - ասում է Նյու Բեռնի բնակիչ Լեյ Բելլը: Թեև ուժգին քամիներն ու հորդառատ առանձրևները ողողել-տարել են ավտոտնակի մի մասը, փոխարենը նրան նավ են բերել: «Չգիտեմ, թե որտեղից է «Միս Սքարլետը» անունով նավը այստեղ հայտնվել: Հավանաբար մոտակայքում է կայանած եղել նախքան փոթորիկը», - ասում է Լեյ Բելը: Ջո Սիմոնսը Հյուսային Կարոլինա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում է ականատես եղել սարսափելի փոթորկի հետևանքներին: «Այն, ինչ տեսա անցած գիշեր, սարսափելի էր: Կարծես զգայինք՝ ինչպես են տան պատերը մաս-մաս պոկվում, լսում էինք մեխերի, տախտակների և կատաղի քամու ձայնը, որոնք ուղեկցվում էին կայծակի և ամպրոպի որոտներով»: Նախօրեին Ֆլորենս ծովամրրիկը շարժվել էր դեպի Հարավային-Կարոլինա նահանգի խորքը՝ մոտենալով մայրաքաղաք Կոլումբիայից 50 կմ հարավ-արևմուտք ընկած շրջաններին`ափից մոտավորապես 250 կմ հեռավորությամբ: Ըստ օդերևութաբանների, այսօր և երեքշաբթի ծովամրրիկը կշարժվի դեպի Օհայո գետի հովիտ և ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներ:
Փորձագետ. «Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան»
Voice of America News: Armenian
Փորձագետ. «Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան»
01:37, 18.09.2018 / Voice of America News: Armenian
Ամերիկյան մի շարք վերլուծաբանների կարծիքով, Միացյալ Նահանգների վարչակազմին անհրաժեշտ է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը կապահովի Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի ժողովրդավար զարգացում:
Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր
Voice of America News: Armenian
Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր
19:41, 18.09.2018 / Voice of America News: Armenian
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի հրավերով սեպտեմբերի 15–ին Չինաստանի Գուանճոու քաղաք է ժամանել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ «Աշխարհի ուղիներ 2018» (World Routes) միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տամադրած տեղեկատվությունը, միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրների ավիաընկրությունների և օդանավակայանների ներկայացուցիչներ և ղեկավարներ։ Սեպտեմբերի 16-ին Տաթևիկ Ռևազյանը մասնակցել է «Աշխարհի ուղիներ 2018» բացման արարողությանը, ապա կարճ հանդիպում ունեցել ՉԺՀ քաղաքացիական ավիացիայի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վան Ճիցինգի հետ, որից հետո ստորագրվել է «Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը։ Հանդիպմանը կողմերը կարծիք են հայտնել, որ այս համաձայնագիրն իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջև օդային ուղիղ հաղորդակցության համար, ինչն ավելի կամրապնդի և կզարգացնի երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում։ ՉԺՀ այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ չինական ավիակընկերությունների ղեկավարությունների հետ՝ Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթի բացման հնարավորությունները քննարկելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը
Voice of America News: Armenian
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը
20:44, 18.09.2018 / Voice of America News: Armenian
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված են Կալիֆոռնիա նահանգի սենատորներ, Սիլիկոնյան հովտում գործունեություն ծավալող բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ վարւչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած տեղեկատվությունը, վարչապետը ողջունել է ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի քաղաքական և բիզնես կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է նշված ուղղություններով կապերի ամրապնդմամբ ու այդ համատեքստում կարևորել նմանատիպ փոխայցերի հաճախակի կազմակերպումը: Զարեհ Սինանյանը Նիկոլ Փաշինյանին մանրամասներ է ներկայացրել այցի շրջանակում նախատեսվող հանդիպումների, միջոցառումների վերաբերյալ և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացմանը: Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել օժանդակել ՏՏ ոլորտում փոխգործակցության խթանմանն ուղղված հնարավոր նախաձեռնություններին:
ՀՀ զինված ուժերը և Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկվում են իրավիճակը առաջնագծում. Նիկոլ Փաշինյան
Voice of America News: Armenian
ՀՀ զինված ուժերը և Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկվում են իրավիճակը առաջնագծում. Նիկոլ Փաշինյան
21:06, 18.09.2018 / Voice of America News: Armenian
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն մնացականյանի, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի առաջնագիծ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի»-ի իր էջի տեսաուղերձում նշել է, որ կարևոր քննարկումներ են տեղի ունեցել առաջնագծում տիրող իրավիճակի հետ կապված: «Չնայած որ առաջնագծում վիճակը բավականին լարված է, բայց կարելի է համարել այդ իրավիճակը կայուն և վերահսկելի: Համենայնդեպս, Հայաստանի զինված ուժերը և Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակը: Եվ մենք նաև Արցախի նախագահի հետ ու զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկեցինք Ղարաբաղի հարցի շուրջ ընթացիկ վիճակը, մեր դիրքորոշումներն այդ կապակցությամբ, ինչպես նաև ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումներ տեղի ունեցան»,- ընդգծեց Փաշինյանը: Վարչապետի խոսքով` քննարկման ժամանակ արձանագրվել է, որ սահմանագծում հայկական կողմի զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պատասխան են տալիս ադրբեջանական զինված ուժերի սադրանքներին. «Բայց սա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում, այլ մենք պատրաստ ենք բանակցությունների, ինչը բազմիցս նշվել է»: Վարչապետը նշեց, որ Արցախում շատ հետաքրքրիր մարդկանց հետ է հանդիպել` մարտական հերթապահություն իրականացնող մարդկանց , ովքեր առաջնագծում ծովի մակարդակից գրեթե 3 հազար մետր բարձրության վրա հերթապահություն են իրականացնում: «Զինված ուժերի շարքային պայմանագրային զինվորի հետ ծանոթացա, ով 7 երեխա ուներ և, այդքան երեխա ունենալով, ծովի մակերևույթից մոտ 3 հազար մետր բարձրության վրա իրականացնում է մարտական հերթապահություն: Եվ մի սպայի հետ ծանոթացա, ով վեց երեխա ուներ ու նույնպես իր ծառայությունը իրականացնում էր այդպիսի պայմաններում: Ինչո՞ւ եմ սա ընդգծում, որովհետև ես համարում եմ, որ նրանք ունեն սեփական հայրենիքին, ապագայի նկատմամբ բացառիկ հավատ և վստահություն: Համոզված եմ նաև, որ հավատը հիմնված է մեր ժողովրդի հավաքական ուժի և վստահության վրա»,- շեշտեց Փաշինյանը: Վարչապետը նաև հավելեց, որ պլանավորել էր մասնակցել «Իմ քայլը» դաշինքի Աջափնյակ վարչական շրջանում կազմակերպած հավաքին, բայց ստացվեց այնպես, որ եղանակային շատ բարդ պայմաններ էին և նա չի կարողացել ժամանակին վերադառնալ Երևան:
ԵՄ միգրացիոն ճգնաժամը բևեռացրել է Եվրոպան
Voice of America News: Armenian
ԵՄ միգրացիոն ճգնաժամը բևեռացրել է Եվրոպան
00:44, 19.09.2018 / Voice of America News: Armenian
Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում չորեքշաբթի օրը կայանալիք ԵՄ գագթնաժողովի նախօրեին՝ ապագայի Եվրոպայի և սահմանային անվտանգության շուրջ Բրյուսելի կողմից առաջարկվող աջակցությունը խորքային տարաձայնություններ է առաջացրել: Իսպանիայի փրկարար ծառայության աշխատակցիներին շաբաթ օրը հաջողվել էր փրկել երկրի ջրային սահմանը նավակով ապօրինի հատած վաթսուն ներգաղթյալների կյանքը: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարի Իսպանիա ժամանած ներգաղթյալների թիվը հասնում է 35 հազարի: Եվրամիության տարածք ապօրինի մուտք գործող ներգաղթյալների կեսից ավելին ընտրում են այս նույն ճանապարհը: Թեև վերջին 12 ամիսներին Եվրամիություն մուտք գործած ներգաղթյալների հոսքը կտրուկ նվազել է, ներկայումս մոտ 40 տոկոսով, միգրացիոն խնդիրները շարունակում են գտնվել ԵՄ երկրների քաղաքական բանավեճերի կենտրոնում: Նախքան Զալցբուրգում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովը Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դաշինքի անդամ երկնրներին կոչ էր արել ընդլայնել Frontex սահմանների պահպանության գործակալության գործառույթները: «Եվրամիության անդամ երկրները, որոնք սահմանակից են ոչ ԵՄ անդամ պետությունների հետ՝ արտաքին սահմանների պաշտպանության հարցում ունեն մեր համերաշխության և աջակցության կարիքը: Բայց նրանք նաեւ պետք է պատրաստ լինեն ընդունել Եվրամիության աջակցությունն ու օգնությունը», - հայտարարել էր Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: Ավստրիայի կանցլերի այս ուղերձը մասնավորապես միտված էր Իտալիայի և Հունգարիայի կառավարությանը, քանի որ հատկապես այս երկու պետություններն էին նախկինում բազմիցս քննադատել Եվրամիությանը միգրացիոն ճգնաժամի համար: Հունգարիայի վարչապետը երկուշաբթի օրը հանդես եկավ բավականին կոշտ հայտարարությամբ: «Մենք Բրյուսելից և միջազգային ցանկացած այլ կառույցից ավելի լավ ենք հսկում մեր սահմանները: Հետևաբար, մենք այդ իրավունքը չենք տա որևե մեկին», - հայտարարել էր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նշենք, որ միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում, թե՛աջ, և թե՛ ձախ քաղաքական ուժերի շրջանում խորը անջրպետ է առաջացրել: «Գագաթնաժողովը, ամենայն հավանականությամբ, կներկայացվի որպես ճակատամարտ, որի մի կողմում`բաց սահմանների ջատագով առաջադիմականներն են, ովքեր ցանկանում են շարունակել աջակցել ապաստան հայցողներին, իսկ մյուս կողմում` պոպուլիստներն են, ովքեր ցանկանում են ամրոցի պես ամուր պահել Եվրոպայի սահմանները: Բայց ի վերջո` բաժանարարը այդքան էլ հստակ չէ», - գտնում է «Բաց Եվրոպա» խմբավորման վերլուծաբան Լեոպոլդ Թրաուգոտը: Լոնդոնյան վերլուծաբանները վստահ են, որ Զալցբուրգում կքննարկվի նաև Մեծ Բրիտանիայի Եվրամիության կազմից դուրս գալու հարցը, քանի որ Brexit-ին մնացել է ընդամենը վեց ամիս: Փորձագետները վտսահ են, որ այդ քննարկումներում Բրյուսելը անպայման կօգտագործի իր ունեցած բոլոր լծակները Լոնդոնի վրա ճնշումները մեծացնելու համար: Արժույթի միջազգային հիմնադրամը երկուշաբթի օրը զգուշացրել է, որ Թերեզա Մեյի կողմից առաջարկված այլընտրանքային տարբերակի մերժման և գործարքի չեղարկման պարագայում Մեծ Բրիտանիայի տնտեսությանը մեծ վնասներ կկրի:
Ամերիկահայերը մասնակցում են նոյեմբերի ԱՄՆ-ի ընտրություններին
Voice of America News: Armenian
Ամերիկահայերը մասնակցում են նոյեմբերի ԱՄՆ-ի ընտրություններին
02:51, 19.09.2018 / Voice of America News: Armenian
Նոյեմբերին Միացյալ Նահանգներում սպասվում են ընտրություններ, որին մասնակցում են նաև ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ: Քարոզարշավի վերաբերյալ «Ամերիկայի Ձայն»-ը զրուցել է Միչիգանի նահանգային խորհրդի անդամի թեկնածու Մարի Մանուկյանի հետ:
A1+ TV
«Լրագրողներ առանց սահմանների»-ն դատապարտել է խուզարկությունը Yerevan.today-ում
04:43, 19.09.2018 / A1+ TV
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.today կայքի խմբագրությունում ոստիկանության կողմից իրականացված խուզարկությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ այն […]
A1+ TV
Վախճանվել է քաղաքապետի թեկնածուի մայրը
05:09, 19.09.2018 / A1+ TV
Ժողովրդավարական ուղի կուսակցությունը հայտնել է, որ սեպտեմբերի 18-ին վախճանվել է կուսակցության՝ քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանի մայրը՝ Սուսաննա Պողոսյանը։ Կուսակցությունը տեղեկացնում […]
A1+ TV
Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը
05:31, 19.09.2018 / A1+ TV
Մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը։ Կայացան A,B,C,D ենթախմբերի առաջին տուրի խաղերը։ Գրանցվել են հետևյալ արդյունքները։ «Ինտեր»-«Տոտենհեմ» 2։1 «Բարսելոնա»-«Էյնդհովեն» 4։0 […]
A1+ TV
Տարադրամի փոխարժեքներ
05:40, 19.09.2018 / A1+ TV
Բանկերի կողմից տարադրամի առքուվաճառքի համար այսօր սահմանված միջին փոխարժեքները հետևյալն են։ ԱՄՆ դոլար. առք՝ 482,37 դրամ, վաճառք՝ 485,35 դրամ։ Եվրո. […]
A1+ TV
Կարևոր է համերաշխության մթնոլորտի պահպանումը. ՄԻՊ
06:08, 19.09.2018 / A1+ TV
Ընտրական իրավունքի երաշխավորման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս […]
Կրթական համակարգը նախ պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը. Արմեն Սարգսյան
Azatutyun Radio
Կրթական համակարգը նախ պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը. Արմեն Սարգսյան
16:38, 18.09.2018 / Azatutyun Radio
Կրթական համակարգն առաջին հերթին պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը և օգնի նրանց ճիշտ ճանապարհ ընտրել, այսօր ասել է նախագահ Արմեն Սարգսյանն՝ իր նստավայրում հյուրընկալելով Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողների: Ուսանողները հարցեր են ուղղել նախագահին, ներկայացրել իրենց առաջարկությունները և մտահոգությունները: Նրանց, մասնավորապես, հետաքրքրել են շնորհալի երիտասարդներին կրթաթոշակների տրամադրման մեխանիզմներին, կրթություն ստանալուց հետո մարզերից եկած երիտասարդների համար իրենց բնակավայրերում աշխատելու հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև գիտական հարթակների ձևավորմանը, կրթական համակարգին և գիտության զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը շատ էական է համարել, որպեսզի ուսանողները կարողանան գտնել այն մասնագիտությունը, այն ուղղությունը, որտեղ իրենք կարող են լինել լավագույնը: Նախագահը խոսել է նաև մշակութային ժառանգության, ազգային արժեքների պահպանության ու ազգային ինքնությանը վերաբերող հարցերի մասին, դրանց վերաբերյալ լսել երիտասարդների մոտեցումները:
ԱՄՆ-ն չինական ապրանքների համար նոր մաքսատուրքեր է սահմանել, Պեկինը սպառնում է պատասխանով
Azatutyun Radio
ԱՄՆ-ն չինական ապրանքների համար նոր մաքսատուրքեր է սահմանել, Պեկինը սպառնում է պատասխանով
18:00, 18.09.2018 / Azatutyun Radio
Սպիտակ տունը հայտնում է, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 24-ին: Վաշինգտոնը, միևնույն ժամանակ, երկխոսելու պատրաստակամություն է հայտնում: «Ես ուզում եմ ասել, որ մենք Չինաստանի հետ բանակցային սեղանի շուրջ կնստենք ցանկացած ժամանակ, հենց նրանք որոշեն, որ պատրաստ են լուրջ խոսակցության` ազատ առևտրի, սակագների նվազեցման, բաց շուկայի շուրջ, որպեսզի թույլ տրվի աշխարհի ամենամրցունակ տնտեսությանը՝ մեր տնտեսությանը, ավելի շատ ապրանքներ և ծառայություններ ներմուծել Չինաստան»,- հայտարարել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քուդրոուն Պեկինը մտադիր է անպատասխան չթողնել Վաշինտոնի քայլերը: «Չինաստանն այլ ընտրություն չունի, քան պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, որպեսզի պաշտպանի և՛ մեր օրինական շահերն ու իրավունքները, և՛ համաշխարհային ազատ առևտուրը: ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերը նոր անորոշություն են մտցրել երկրների միջև բանակցություններում»,- ասվում է Չինաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում:
Եգիպտոսի մայրաքաղաքում ավարտին են մոտենում հայկական գերեզմանոցի վերականգնման չորսամյա աշխատանքները:
Azatutyun Radio
Եգիպտոսի մայրաքաղաքում ավարտին են մոտենում հայկական գերեզմանոցի վերականգնման չորսամյա աշխատանքները:
18:08, 18.09.2018 / Azatutyun Radio
«Վերականգնված գերեզմանոցը արտացոլում է Կահիրեում հայկական համայնքի պատմությունը, հայերի մշակութային և կրոնական ժառանգությունը»-, գրում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ նշելով, որ հողատարածքը հայ համայնքին էր հատկացվել դեռևս 1924 թվականին: «Կային ժամանակներ, երբ այս վայրը բարձիթողի վիճակում էր, սակայն վերականգնման նախագիծը դարձավ խոշոր նախաձեռնություն և մեզ հաջողվեց վերականգնել այդ վայրի նախնական տեսքը»,- գործակալության հետ զրուցում պատմել է աշխատանքները համակարգող հնեաբան Նաիրի Համփիկյանը: Նրա խոսքով՝ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են գերեզմանաքարեր, որոնց թվագրումը հասնում է մինչև 1830-ական թվականները: «Ռոյթերզը» նշում է, որ հայերը Եգիպտոսում սկսել են հաստատվել դեռևս 10-12-րդ դարերից: 1844 թվականին Եգիպտոսը ավելի քան չորս տասնամյակ ղեկավարած Մուհամեդ Ալի Փաշան հայերին էր հանձնել առանձին հողակտոր, որը հայտնի է որպես հին իսլամական Կահիրե: Եգիպտոսում հայերի թիվը ներկայումս կազմում է մոտ 300 հազար: 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից փրկվածների մի մասը, որոնք հասան Եգիպտոս, հաստատվել են հիմնականում կոսմոպոլիտ քաղաքներում՝ Կահիրեում և Ալեքսանդրիայում, որտեղ բնակվում էին նաև իտալացիներ ու հույներ, նաև գրում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Walmart-ը վաճառքից կհանի ԽՍՀՄ խորհրդանիշներով շապիկները
Azatutyun Radio
Walmart-ը վաճառքից կհանի ԽՍՀՄ խորհրդանիշներով շապիկները
18:21, 18.09.2018 / Azatutyun Radio
Ամերիկյան Walmart առևտրային ցանցը վաճառքից կհանի ԽՍՀՄ խորհրդանիշներով շապիկները, որոնց դեմ բողոք էին ներկայացրել բալթյան երկրները: Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանում Լատվիան ներկայացնող պատգամավոր Ինեսե Վայդերեն: Շաբաթներ առաջ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի իշխանություններն առևտրային ցանցին կոչ էին արել վաճառքից հանել Խորհրդային իշխանության խորհրդանիշերի պատկերմամբ շապիկներն ու մյուս ապրանքները: Մայիսին էլ Adidas-ն է ստիպված եղել չեղարկել ԽՍՀՄ խորհրդանիշներով կարմիր շապիկների արտադրությունը: Բալթյան երկրները ԽՍՀՄ-ում կազմում եղած ժամանակահատվածը՝ 1940-1991 թվականները համարում են օկուպացիայի շրջան, Ռուսաստանը, սակայն, համաձայն չէ այդ պնդումների հետ: Լիտվայի և Լատվիայի օրենսդրությունն արգելում է հրապարակային միջոցառումների ժամանակ ԽՍՀՄ խորհրդանիշերի կիրառումը:
Երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ. ԱԻՆ
Azatutyun Radio
Երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ. ԱԻՆ
09:10, 19.09.2018 / Azatutyun Radio
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, այսօր, երեկոյան ժամերին, Հայաստանի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այսօր երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում ևս հնարավոր է անձրև և ամպրոպ։ Ցերեկը սպասվում է 28-ից 30 աստիճան տաքություն։ Երեկոյան 23-ից 25։
Արարատ Միրզոյանն ու Դեբորա Գրիսերին քննարկել են ԱՄՆ ՄԶԳ աջակցությունն ընտրական գործընթացներում
Azatutyun Radio
Արարատ Միրզոյանն ու Դեբորա Գրիսերին քննարկել են ԱՄՆ ՄԶԳ աջակցությունն ընտրական գործընթացներում
09:12, 19.09.2018 / Azatutyun Radio
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, Միրզոյանը կարևորել է Հայաստանի կառավարության համագործակցությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ և նշել, որ իրականացվող ծրագրերը միանգամայն համահունչ են Հայաստանի նոր կառավարության որդեգրած քաղաքականությանը և առաջնահերթություններին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես իրականացված ծրագրերը, արձանագրված արդյունքները, այնպես էլ առաջիկա ծրագրերը, որոնք նպաստելու են Հայաստանում տնտեսական աճի ապահովմանը, ժողովրդավարության զարգացմանը, հանրային կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացմանը, համայնքներում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և այլն: Զրուցակիցները քննարկել են նաև ԱՄՆ ՄԶԳ աջակցությունն ընտրական գործընթացներում, կարևորվել է Երևանի ավագանու, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ և թափանցիկ անցկացումը: Երևանի ավագանու ընտրույունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։
«Ил-20-ի կործանման մեղքը լիովին իսրայելական կողմի վրա է». Շոյգու
Azatutyun Radio
«Ил-20-ի կործանման մեղքը լիովին իսրայելական կողմի վրա է». Շոյգու
09:36, 19.09.2018 / Azatutyun Radio
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Միջերկրական ծովի արևելյան մասում ռուսական ռազմական հսկողության օդանավի խոցումը կանխամտածված չի եղել: Մոսկվան հայտարարել է, որ մեղավոր է համարում Իսրայելի անխոհեմ գործողությունները, որոնք հանգեցրել են 15 ռուս զինծառայողների մահվան: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր իսրայելցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ «ռուսական ինքնաթիռի կործանման և ինքնաթիռի անձնակազմի մահվան մեղքը լիովին իսրայելական կողմի վրա է»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, Իսրայելի վարչապետի հետ հեռախոսազրույցում, թեև ասել է, որ իսրայելական կողմը մեղքի իր բաժինն ունի, սակայն ավելի վաղ Միջերկրական ծովի վրա Իլ-20-ի կործանումը անվանել է «ողբերգական հանգամանքների շղթա»։ Ռուսաստանյան ռազմական հսկողության Ил-20 օդանավը, որում գտնվում էր 15 մարդ, խոցվել է Միջերկրական ծովի արևելքում՝ Սիրիայի ափերի մոտ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հաստատել է, որ օդանավը խոցվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից, սակայն, նրա խոսքով, Ил-20-ը «հարվածի տակ են դրել» Իսրայելի օդանավերը:

More...

| | |