Համացանցը քննարկում է աղմկահարույց ձայնագրությունը
Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասուլիսի ժամանակ ձայնագրություն է հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ «Լսեք, համոզվեք, թե ինչու եմ ես դարձել թիրախ, թե ինչու է քաղաքական որոշում կայացվել, որ ես չպետք է աշխատեմ ԲԴԽ նախագահի պաշտոնում»,- դիմելով լրագրողներին՝ ասել է Վարդազարյանը: |
Սոս Հակոբյան, «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար
Ռուբեն Վարդազարյանը այսօր շատ քաջ է գտնվել՝ հրապարակելով Գագիկ Ջհանգիրյանի և Ստեփան Միքայելյանի հետ 2021թ. փետրվարին իր ունեցած զրույցի ձայնագրությունը: |
Անդրանիկ Թևանյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Ռուբեն Վարդազարյանի ու Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության հրապարակայնացումից հետո վերջինս առնվազն պետք է հրաժարական տա։ Պետք է քրեական գործեր գործեր հարուցվեն։ Բայց դե ումից ենք ինչ պահանջում։ |
Բարձրագույն դատական խորհուրդ
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության: |
Գոռ Աբրահամյան, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական
Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրեական գործի որոշ հանգամանքների վերաբերյալ: |
«Հայաստան» դաշինք
Այսօր Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից և ոչ մեկը։ |
Ավետիք Իշխանյան, իրավապաշտպան
Լսեցի Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրությունը։ Բացահայտվեց այն իրողությունը, որն ի սկզբանե, գոնե ինձ համար պարզ էր։ Գագիկ Ջհանգիրյանը բացահայտ կատարում էր բռնապետիկի հրահանգը, սպառնալով ԲԴԽ նախագահին «սի․․մ» քրեական գործով, եթե նա հրաժարական չտա։ Պարզ է, չէ՞ արդեն, թե ինչպիսիք էին նույն կերպ հարուցված «սի․․մ» մեղադրանքները դատավորներ Դավիթ Գրիգորյանի, Բորիս Բախշիյանի նկատմամբ։ Եվ ոչ միայն նրանց, այլև բազմաթիվ այլ, արդեն քաղաքական գործիչների հանդեպ։ Եվ այս ամենի կամակատարներն էին և են Արթուր Վարդապետյանը, Աննա Դավթյանը և իհարկե Գագիկ Ջհանգիրյանը։ Սա է իրականում հայկական ժողովրդավարությունը։ |