Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացին 10 տարի ապրել է հսկայական ուռուցքով` կարծելով, թե այն ճարպակալման արդյունք է

00:35, շաբաթ, 11 փետրվարի, 2017 թ.
Ամերիկացին 10 տարի ապրել է հսկայական ուռուցքով` կարծելով, թե այն ճարպակալման արդյունք է

Ամերկացի Ռոջեր Լոգանն ավելի քան 10 տարի ապրել է սարսափելի ուռուցքով` կարծելով, թե դա պարզապես ճարպակալման հետևանք է: Տարօրինակ է, որ բժիշկների մեծամասնությունը, որոնց նա դիմել է, նույնպես ախտորոշել են ճարպակալում:
     Լոգանի ուռուցքն սկսել է աճել ոչ մեծ մազային գոյացությունից, որտեղ, ամենայն հավանականությամբ, վարակ է ներթափանցել: «Ես ինձ զգում էի այնպես, կարծես մի քանի պարկ ցեմենտ են կապել իմ գոտկատեղից»,- ասել է նա: Ընդ որում, որպեսզի ուռուցքը չտարուբերվի, նա ստիպված է եղել այն հատուկ գոտիներով կապել պարանոցից:

Ամերիկացին 10 տարի ապրել է հսկայական ուռուցքով` կարծելով, թե այն ճարպակալման արդյունք է
Ամերիկացին 10 տարի ապրել է հսկայական ուռուցքով` կարծելով, թե այն ճարպակալման արդյունք է

     Վիրահատության ընթացքում Լոգանի ողջ մնալու հավանականությունը 50%-ից պակաս է եղել, սակայն, բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող է անցել: Այժմ նա կարող է տարիների դադարից հետո վերջապես քայլել, իսկ մի քանի շաբաթից տուն կգնա:
     Ինչպես հաղորդում է աղբյուրն, ամերիկյան հիվանդանոցների մեծ մասը հրաժարվել է նրան վիրահատելուց, բայց կնոջ համառ ջանքերի շնորհիվ վիրահատությունն, այնուամենայնիվ, կայացել է:
Ամերիկացին 10 տարի ապրել է հսկայական ուռուցքով` կարծելով, թե այն ճարպակալման արդյունք է
Ամերիկացին 10 տարի ապրել է հսկայական ուռուցքով` կարծելով, թե այն ճարպակալման արդյունք է

16773 | 0
Facebook