Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆղանստանում Կարմիր խաչի վեց աշխատակից է սպանվել, երկուսն անհետ կորել են

12:20, հինգշաբթի, 09 փետրվարի, 2017 թ.
Աֆղանստանում Կարմիր խաչի վեց աշխատակից է սպանվել, երկուսն անհետ կորել են

Աֆղանստանում հրազենային կրակից զոհվել է Կարմիր խաչի վեց աշխատակից, երկուսն էլ համարվում են անհետ կորած։ Այս մասին հայտնում է Կարմի խաչի միջազգային կոմիտեն:

Երեք վարորդներից ու հինգ աշխատակիցներից բաղկացած թիմի վրա կրակ են բացել անհայտ զինյալներ, երբ նրանք անհրաժեշտ գյուղատնտեսական նյութեր են հասցնելիս եղել Շիբերգան և Ջաուզան մարզեր։
     «Մենք խստորեն դատապարտում ենք մեր անձնակազմի վրա այս ակնհայտ դիտավորյալ հարձակումը։ Սա մեծ ողբերգություն է, մենք ցնցված ենք։ Մեր աշխատակիցները պարզապես իրենց պարտականությունն էին կատարում` անձնվիրաբար փորձելով աջակցել տեղական համայնքին»,- ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը։ Նա ցավակցություն է հայտնել սպանվածների ու անհետ կորածների ընտանիքներին։
     Հարձակման կազմակերպիչներն ու նրանց դրդապատճառները մնում են չպարզված։

6120 | 0
Facebook