Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հայտնաբերվել է բերանքսիվայր թաղված կմախք` լեզվի փոխարեն հարթ քարով

21:10, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Հայտնաբերվել է բերանքսիվայր թաղված կմախք` լեզվի փոխարեն հարթ քարով

Բրիտանացի հնագետները Նորգթեմփթոնշիր դքսութան տարածքում գտնվող Հռոմեական ժամանակաշրջանի գերեզմանատանը հայտնաբերել են կմախք, լեզվի փոխարեն` հարթ քարով: Այս մասին հաղորդում է Guardian-ը: Մարդը թաղված է եղել դեմքով դեպի ներքև: Հնարավոր է, իր ժամանակակիցներին նա վախ է ներշնչել ու այդպիսով նրանք փորձել են կանխել հանգուցյալի վերակենդանացումը:
     Հարկ է նշել, որ գերեզմանը հայտնաբերվել է դեռ 1991-ին, սակայն ուսունասիրվել է միայն վերջերս: Գերեզմանը թվագրվում, է մեր թվարկության 3-4 դդ.: Հետազոտությունները ցույց են տվել, որ մահվան պահին տղամարդը մոտ 30 տարեկան է եղել: Հնարավոր է, տղամարդը պատժված է եղել, քանի որ գերմանական ցեղերում սովորություն է եղել կտրել այն մարդկանց լեզուներն, ովքեր զրպարտություններ են տարածել ուրիշների հասցեին: Բայց արդյոք նման պատժամիջոց եղել է Հռոմեական Բրիտանիայում, դեռ հայտնի չէ:

Հայտնաբերվել է բերանքսիվայր թաղված կմախք` լեզվի փոխարեն հարթ քարով
Հայտնաբերվել է բերանքսիվայր թաղված կմախք` լեզվի փոխարեն հարթ քարով
12159 | 0
Facebook