Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեսսին կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

11:20, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
Մեսսին կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

«Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի հետ նոր պայմանագիր կկնքի՝ դառնալով աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է իսպանական մամուլը՝ նշելով, որ մինչև հունվարի վերջ կատալոնական ակումբի ղեկավարությունը նոր պայմանագիր կառաջարկի Մեսսիին, որը նախատեսված կլինի մինչև ֆուտբոլիստի կարիերայի ավարտը։ Արգենտինացու աշխատավարձի չափը չի նշվում։

4360 | 0
Facebook