Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

95 կետադելֆիններ զանգվածային ինքնասպանության են դիմել

19:05, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
95 կետադելֆիններ զանգվածային ինքնասպանության են դիմել

Ֆլորիդայում, Էվերգլեյդս պարկից արևմուտք ընկած տարածքում 95 փոքրիկ կետադելֆիններ դուրս են նետվել ծանծաղուտ և չեն կարողացել վերադառնալ օվկիանոս: Դեպքի վայր ժամանած փրկարարները չեն կարողացել փրկել կենդանիներին: 86 կետադելֆին սատկել է, ևս 9-ին քնեցրել են` մարդասիրական նկրտումներից ելնելով:
     Մասնագետները չեն հասկանում, թե ինչու է այդքան մեծ թվով դելֆին համառորեն գնացել դեպի հավաստի մահ: Ափամերձ պահակախումբը փորձել է վախեցնելով հետ վանել կետադելֆիններին, սակայն դա նրանց չի կանգնեցրել: Առավել զարմանալի է այն հանգամանքը, որ նախկինում այս ծովային կենդանիները վերոնշյալ տարածքում չեն հայտնվել:

95 կետադելֆիններ զանգվածային ինքնասպանության են դիմել
95 կետադելֆիններ զանգվածային ինքնասպանության են դիմել
95 կետադելֆիններ զանգվածային ինքնասպանության են դիմել
10406 | 0
Facebook