Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հնդիկ աղջկա որովայնից 150 կենդանի ճիճու է հեռացվել

00:20, շաբաթ, 14 հունվարի, 2017 թ.
Հնդիկ աղջկա որովայնից 150 կենդանի ճիճու է հեռացվել

Հնդիկ բժիշկները 22-ամյա Նեհու Բեգամի որովայնից 150 կենդանի ճիճու են հանել, հայտնում է Metro-ն: Աղջիկը խոստովանել է, որ մեկ ամսից ավելի ուժգին ցավեր է զգացել որովայնի հատվածում ու անդադար սրտխառնոց է ունեցել:

Աղջկա հիվանդության մասին բժիշկները շուտ չեն կռահել: Մի քանի կլինիկաներում պարզապես ցավազրկողներ են նշանակել ու տուն ուղարկել, սակայն մի հիվանդանոց որոշել է վիրահատություն անել: «Ինձ համար դա ուղղակի շոկ էր: Նման բան երբեք չէի տեսել»,- խոստովանել է վիրահատող բժիշկը:

Աղջկա որովայնում հայտնաբերված 150 որդերն ունեցել են առնվազն 10 սմ երկարություն: Բարեբախտաբար, նրանց հնարավոր է եղել հեռացնել նախքան նրանք կհասնեին աղջկա ուղեղին:

Աղջիկն այս վիճակին է հասել իր ապրելու վայրում տիրող սարսափելի հակասանիտարիայի պատճառով:

Նեհու Բեգամին վիրահատությունից հետո
Նեհու Բեգամին վիրահատությունից հետո
21111 | 1
Facebook