Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինը փորձում է թուլացնել ՆԱՏՕ-ն». Պենտագոնի ապագա ղեկավար

11:55, ուրբաթ, 13 հունվարի, 2017 թ.
«Պուտինը փորձում է թուլացնել ՆԱՏՕ-ն». Պենտագոնի ապագա ղեկավար

Ամերիկացի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթիսն, ով ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրվել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում, մեղադրել է Ռուսաստանին ՆԱՏՕ-ին թուլացնելու համար: «Ամենագլխավորն այսօր իրականությունն ընդունելն է ու այն, որ Պուտինը փորձում է թուլացնել Հյուսիսատլանտյան դաշինքը»,- երեկ Սենատում իր թեկնածությունը հաստատող լսումների ժամանակ հայտարարել է Մեթիսը:

Ըստ Մեթիսի` Վաշինգթոնը պետք է «տնտեսական, դիվանագիտական և ռազմական քայլեր կիրառի» նաև համագործակցի դաշնակիցների հետ:
     Ռուսաստանից եկող խնդիների շարքում Պենտագոնի հնարավոր ղեկավարը նշել է «Մոսկվայից եկող ահազանգները»` միջուկային զենքի կիրառման, պայմանավորվածությունների խախտման, այլ երկրներում անկայունություն մտցնելու համար հիբիրդային պատերազմին հատուկ մարտավարության կիրառման ու հաքերային և տեղեկատվական պատերազմի մասին:
     Պաշտոնաթող գեներալը Ռուսաստանին Միացյալ Նահանգների ռազմավարական մրցակից է համարել: Սակայն նա հիշեցրել է, որ անգամ սառը պատերազմի ամենաթեժ պահերին Սպիտակ տունը պահպանել է իր կապերը Մոսկվայի հետ:

7157 | 1
Facebook