Խնդրում ենք սպասել...

Միջազգային

50-ամյա Ջանեթ Ջեքսոնը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին

13:15, չորեքշաբթի, 04 հունվարի, 2017 թ.
50-ամյա Ջանեթ Ջեքսոնը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին
     Ամերիկացի երգչուհի, «փոփ երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնի քույր Ջանեթ Ջեքսոնը 50 տարեկանում լույս աշխարհ է բերել իր առաջնեկին: Երեխան ծնվել է հունվարի 3-ին: Ծննդաբերությունն առանց բարդությունների է ընթացել: Այս մասին հաղորդում է People ամսագիրը` վկայակոչելով երգչուհու ներկայացուցչին: «Ջանեթ Ջեքսոնն ու իր ամուսինը` Վիսամ ալ-Մանան շատ ուրախ են իրենց որդու` Իսսա ալ-Մանայի լույս աշխարհ գալով»,- ասել է պարբերականի զրուցակիցը:
     Հիշեցնենք, որ 2013 թվականին Ջանեթ Ջեքսոնը գաղտնի ամուսնացել է քաթարցի միլիարդատեր Վիսամ ալ-Մանայի հետ: Իսկ 2016-ի ապրիլին երգչուհին չեղարկել է համաշխարհային համերգային շրջագայությունը: Նա մեկնաբանել էր, որ ժամանակը ցանկանում է տրամադրել ընտանիքին:
17176 | 1
Facebook