Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հնդկաստանում կկառուցեն աշխարհի ամենաբարձր արձանը

23:20, ուրբաթ, 06 հունվարի, 2017 թ.
Հնդկաստանում կկառուցեն աշխարհի ամենաբարձր արձանը

Հնդկաստանում հանդիսավոր արարողությամբ դրվել է ազգային հերոս Չաթրափաթի Շիվաջիի պատվին կանգնեցվող արձանի պատվանդանի առաջին քարը: Իրադարձությունը հատկանշական է նրանով, որ արձանը դառնալու է ամենաբարձրն աշխարհում: Այն կունենա 192 մ բարձրություն, ինչը կրկնակի բարձր է ԱՄՆ-ի հայտնի Ազատության արձանից:
     Նախագիծը բուռն քննադատությունների է արժանացել թանկ գնի և շրջակա միջավայրի վրա ունենալիք վնասակար ազդեցության պատճառով: Աշխարհի` ապագա ամենաբարձր արձանը կարժենա կես միլիարդ դոլար:
     Շիվաջիի արձանը` ձիու վրա նստած, կկառուցվի ծովի վրա` Մումբաիի ափից 4 կմ հեռու: Նախագիծն ավարտին կհասցվի 2009-ին:
     Ներկայում աշխարհի ամենաբարձր շինությունն է համարվում Շաքյամունի Բուդդայի արձանը Մյանմեում, այն ունի 130 մ բարձրություն:

21238 | 0
Facebook