Թուրքական CNN Turk լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի նկատմամբ։ Ընդգծվում է, որ ռուս դեսպանը վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Ռուսաստանի դեսպանի դեմ զինված մահափորձը կատարվել է Անկարայում, պաշտոնական ցուցահանդեսի ժամանակ։ Ռուս դեսպանը ելույթ ունենալու համար մոտեցել է ամբիոնին, որի ժամանակ էլ կրակոց է հնչել և նա վիրավորվել է։
Հաղորդվում է, որ նա ծանր վիրավոր է, և որ հարձակումն իրականացրել են իսլամական արմատականները։