Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չնայած Վաշինգթոնի դժգոհություններին` Տոկիոն հաստատել է Պուտինի և Ճապոնիայի վարչապետի հանդիպման օրը

13:15, կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Չնայած Վաշինգթոնի դժգոհություններին` Տոկիոն հաստատել է Պուտինի և Ճապոնիայի վարչապետի հանդիպման օրը

Վաշինգթոնն իր դժգոհությունն է հայտնել Ճապոնիայի և Ռուսաստանի առաջնորրդների` առաջիկայում կայանալիք հանդիպման վերաբերյալ: ԱՄՆ-ն իր մտահոգությունն է հայտնել, որ Պուտինի պաշտոնական այցից հետո Ճապոնիան կարող է մեղմացնել իր դիրքորոշումը ՌԴ հանդեպ կիրառվող պատժամիջոցների հարցում:
     Նշվում է, սակայն, որ Ճապոնիան արհամարհել է Վաշինգթոնի դժգոհությունն, ավելին, Տոկիոն նույնիսկ պաշտոնապես հաստատել է, որ Սինձո Աբեի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա դեկտեմբերի 16-ին:

Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Ռուսաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական կապերի զարգացման, վիզային ռեժիմի դյուրացման և երկու երկրների միջև վիճելի տարածք համարվող չորս կղզիների խնդիրը:

4655 | 0
Facebook