Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Որքան գումար է ծախսել Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի համար

10:40, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Որքան գումար է ծախսել Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի համար

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն իր գրպանից շուրջ 66 միլիոն դոլար է ծախսել նախընտրական քարոզարշավի համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով իր տրամադրության տակ եղած ֆինանսական փաստաթղթերին:
     Նշվում է, որ Թրամփը հաճախ էր պարծենում` ասելով, որ պատրաստ է անձամբ մոտ 100 միլիոն դոլար ծախսել նախագահական քարոզարշավի համար:
     Գործակալության տվյալներով` Թրամփի քարոզարշավի համար 339 միլիոն դոլար է նախատեսվել, բայց ընդհանուր ծախսերը կազմել են 322 միլիոն դոլար, ինչն զգալիորեն ավելի քիչ է հանրապետականների մրցակից Հիլարի Քլինթոնի ծախսերից: Դեմոկրատ թեկնածուն նախընտրական քարոզարշավի համար ծախսել է 565 միլիոն դոլար:
     Փրայմրելիզների ժամանակ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ սոցիոլոգիական հարցումներն անօգուտ են, դրանք գումարի անտեղի վատնում են: Այդուհանդերձ, փրայմրելիզների արդյունքում Թրամփն առաջ է անցել հանրապետական մրցակիցներից ու դարձել է կուսակցության գլխավոր թեկնածու:
     Սակայն երբ հարցումների ժամանակ պարզվել է, որ Թրամփը կորցնում է իր վարկանիշը, վերջինն սկսել է միջոցներ հատկացնել հարցումների և հեռուստագովազդի համար: Գովազդների համար Թրամփը ծախսել է 192 միլիոն դոլար, որից 85 միլիոնդը` համացանցային գովազդի համար:
     Հավելենք, որ Դոնալդ Թրամփն իր լիազորությունները կստանձնի գալիք տարվա հունվարի 20-ին` երդմնակալության արարողությունից հետո:

8386 | 0
Facebook