Սիրիացի եպիսկոպոսին հաջողվել է գումար հավաքել ավելի քան 200 ասորի քրիստոնյայի ետգնման համար, ովքեր 2015թ. փետրվարին գերի են ընկել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների մոտ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Գործակալության տվյալներով` դա ԴԱԻՇ-ի ամենամեծ առևանգումներից մեկն էր Սիրիայում և Իրաքում հակամարտության ողջ պատմության ընթացքում:
Ահաբեկիչները պայման են դրել, որի համաձայն նրանք կարող են ազատել 17 մարդու, եթե նրանցից մեկը ետգնման պահանջով գրություն հասցնի Սիրիայի Էլ-Հասակա քաղաքի եպիսկոպոս Մար Աֆրամ Աթնեյլին: Ահաբեկիչները 50 հազար դոլար են պահանջել առևանգվածներից յուրաքանչյուրի համար, հակառակ դեպքում` նրանք պատրաստվում էին գլխատել նրանց: