Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վահե Էնֆիաջյանը` ադրբեջանցի պատգամավորների հետ վեճի մասին

10:45, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Վահե Էնֆիաջյանը` ադրբեջանցի պատգամավորների հետ վեճի մասին
     Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նստաշրջանին` իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվող թեման վերաբերվում էր կրոնական խտրականությանը, էքստրիմիզմին և ահաբեկչությանն` Ադրբեջանի պատվիրակն իր զեկույցում անդրադարձավ Հայաստանին և մեղադրեց 25 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ դեպքերի և 20% իրենց տարածքները, այսպես կոչված, «օկուպացնելու և տեռորիստական քաղաքականություն վարելու համար»: Քանի որ հայկական պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանի զեկույցը նախորդել էր ադրբեջանցի պատվիրակի զեկույցին, մեր պատվիրակը հնարավորություն չունենալով անմիջապես պատասխանելու, հաշվառվեց և նիստի նախագահողից առանձին կարգով ձայնի իրավունք պահանջեց, բայց, քանի որ նախագահողը նույնպես ազգությամբ ազերի էր, ձայնի իրավունք հայկական պատվիրակության ներկայացուցչին չընձեռվեց: Սակայն հաջորդ օրվա նիստին անկանխատեսելի լարվածությամբ բանավեճ տեղի ունեցավ, որն արժանացել է միջազգային 10-ից ավելի երկրների պատվիրակների քննարկմանն ու կոշտ վերաբերմունքին: Խորհրդարանական վեհաժողովի մասնակից միջազգային պատվիրակների համար անընդունելի են միապետական քաղաքականություն վարող երկրի արտաքին քաղաքականության որդեգրված նմանօրինակ կուրսը, այսպիսի հաղորդագրություն է տարածել Վ. Էնֆիաջյանը:
Վահե Էնֆիաջյանը` ադրբեջանցի պատգամավորների հետ վեճի մասին
3792 | 1
Facebook