Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻՊ-ը կուսումնասիրի «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենի անպարկեշտ վարքը

11:45, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
ՄԻՊ-ը կուսումնասիրի «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենի անպարկեշտ վարքը
     Երեկ լուրեր տարածվեցին, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում կրթահամալիրի սաների հասցեին՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը:
     Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց շահերի ապահովման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ ու իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր: Տեղեկացնենք, որ կրթահամալիրի բոլոր սաներն՝ ի նշան բողոքի, շարային երթ են կատարել հրապարակում ու պահանջել տնօրենի հրաժարականը։ Նրանք պատմել են, որ տնօրենն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ոչ միայն սաների, այլև սպաների նկատմամբ ու անհարկի դիտողական արտահայտություններ է անում բոլորի հասցեին։
2832 | 0
Facebook