Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում ձերբակալել են «Ամերիկայի ձայնի» թղթակցին

14:15, կիրակի, 27 նոյեմբերի, 2016 թ.
Թուրքիայում ձերբակալել են «Ամերիկայի ձայնի» թղթակցին

Թուրքական իշխանությունները Դիարբեքիրում ձերբակալել են «Ամերիկայի ձայնի» արտահաստիքային թղթակից Հաջիջան Ֆարքինին:

Նրա ձերբակալության մանրամասները նախօրեին ներկայացրել է ընտանիքի ընկերը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆարքինի ձերբակալության պատճառը չի նշվել: Նրա ընտանիքն ասում է, որ շրջանում հայտարարված արտակարգ դրության պատճառով նույնիսկ փաստաբանն արդեն 5 օր է՝ չի կարողանում նրա հետ կապ հաստատել:
     Հիշեցնենք, որ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում արտակարգ դրություն է հաստատվել: Այդ ընթացքում ձերբակալվել են տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում` բազմաթիվ լրագրողներ:

7734 | 0
Facebook