Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մայաների աշխարհահռչակ բուրգի ներսում ևս մեկ` առավել փոքր բուրգ է հայտնաբերվել

01:10, հինգշաբթի, 05 հունվարի, 2017 թ.
Մայաների աշխարհահռչակ բուրգի ներսում ևս մեկ` առավել փոքր բուրգ է հայտնաբերվել

Եռաչափ էլեկտրոտոմոգրաֆիայի յուրահատուկ մեթոդը հնարավորություն է տվել մեքսիկացի գիտնականներին` կարևոր բացահայտում անել մայաների սուրբ քաղաք Չիչեն-Իցայում (Յուկատան թերակղզի): Կուկուլկան հայտնի բուրգի ներսում ևս մեկ` չափերով ավելի փոքր բուրգ է հայտնաբերվել: Գիտնականների կարծիքով` շինությունը կառուցվել է Յուկատանի առաջին բնակիչների կողմից` 500-800 թթ. ընթացքում: Հայտնաբերության հեղինակներն այն նույն գիտնականներն են, ովքեր մի տարի առաջ բացահայտեցին, որ Կուկուլկանի տակ կա ստորգետնյա լիճ` 20 մ խորությամբ:
     Չիչեն-Իցան, ըստ մասնագետների, կառուցվել է մոտավորապես 6-րդ դարում: 16-րդ դարում, երբ արդեն սկսվել է Ամերիկայի գաղութացումն իսպանացիների կողմից, այն արդեն մի քանի դար ամայացած է եղել:

Քամու և ջրի, կրակի և օդի աստված Կուկուլկանի բուրգը հնագույն աշխարհի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է, որը 1988-ին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Ամեն տարի այստեղ այցելում է մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկ:

13684 | 0
Facebook