Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանը հերքում է` հունվարին տրանսպորտային ոլորտում ոչ մի փոփոխություն չի սկսվելու

14:05, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2016 թ.
Երևանի քաղաքապետարանը հերքում է` հունվարին տրանսպորտային ոլորտում ոչ մի փոփոխություն չի սկսվելու
     Հասարակական տրանսպորտի վարորդների և ուղևորների շրջանում լուրեր են տարածվել, թե 2017-ի հունվարից ներդրվելու է հասարակական տրանսպորտի վճարման քարտային համակարգը: Ուղևորները լիցքավորելու են այդ քարտը և օգտվեն տրոլեյբուսից և ավտոբուսից, ինչպես որ մետրոյի դեպքում է: Խոսվում է նաև, թե հունվարից վարորդներն աշխատելու են հերթափոխով (մինչև կեսօր և կեսօրից հետո):
     Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից հերքեցին հունվարից սպասվող փոփոխությունների մասին լուրերն` ուշադրություն հրավիրելով Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի` շաբաթներ առաջ արած պարզաբանումը` վերոնշյալ հարցերի հետ կապված:
     Հիշեցնենք` փոխքաղաքապետը հայտնել էր, որ նոր երթուղային ցանցի պարագայում նախատեսվում է, որ Երևան քաղաքում այլևս չեն շահագործվի, այսպես ասած, «Գազել» միկրոավտոբուսներ կամ, ընդհանրապես, միկրոավտոբուսներ: Տրանսպարտային պարկը բաղկացած կլինի մեծ, միջին և փոքր, բայց միայն` ավտոբուսներից: «Պետք է մշակվի այնպիսի տոմսային համակարգ, որ տրանսպորտային միջոցներ փոխելու դեպքում բնակիչը ստիպված չլինի վճարել մեկից ավելի անգամ, քան կվճարեր մեկ տրանսպորտային միջոցով երթևեկելու դեպքում: Ամենայն հավանականությամբ, կփոխվի տոմսի կառուցվածքը, քան՝ բովանդակությունը.- ասել էր նա:
     «Միջազգային խորհրդատուն Երևանի տրանսպորտի համակարգի փոփոխության հետ կապված փաթեթ է ներկայացնելու, որի մեջ ներառվելու է երթուղային նոր ցանցը, այն դրվելու է հանրային քննարկման, ապա` ավագանիում է քննարկում ծավալվելու ու ավագանու որոշումից հետո նոր կիրառվելու է»,- մեզ հետ զրույցում հավելեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Տեսանյութն` Armtimes.com-ի
4363 | 0
Facebook