Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը և Եվրոպան միասնական են հակառուսական պատժամիջոցների հարցում». Քերի

11:35, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
«ԱՄՆ-ը և Եվրոպան միասնական են հակառուսական պատժամիջոցների հարցում». Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանի միջամտությունն ԱՄՆ-ում ժողովրդավարական գործընթացներին ամրապանդում է հակառուսական պատժամիջոցների հարցում իրենց միասնականությունը Եվրոմիության հետ: «Այս ամսվա սկզբին ես Բրյուսելում էի և ականատեսը դարձա այն փաստի, որ մեր միասնականությունն օվկիանոսից այն կողմ գտնվող մեր գործընկերների հետ օր օրի ամրապնդվում է: Եվրոպան և ԱՄՆ-ը շարունակում են համակարծիք մնալ Ուկրաինայում իրականացրած ագրեսիայի համար հակառուսական կոշտ պատժամիջոցների պահպանման հարցում: Մեր միասնությունն ավելի ամուր է դառնում այն պահերին, երբ Ռուսաստանի նախգահ Պուտինը փորձում է միջամտել ժողովրդավարական գործընթացներին»,- հայտարարել է Քերին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին եվրոմիությունը պաշտոնապես երկարաձգել է ուկրաինական ճգնաժամից հետո ռուսաստանցի 146 ֆիզիկական և 37 իրավաբանական անձանց հանդեպ կիրառած պատժամիջոցները: Հարկ է նշել, որ ԵՄ 28 երկրի առաջնորդներ այս ամիս խուսափեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ` Սիրիայում վարած քաղաքականության համար:

5568 | 0
Facebook