Ինչպես արդեն հաղորդել ենք, երեկ գիշեր Պակիստանի Քվեթա քաղաքի ոտիկանական ակադեմիայի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, որին հաջորդել են գրոհայինների և ոստիկանական հատուկջոկատայինների ու բանակային ուժերի միջև մարտերը:
SITE լրատվականը, որը համացանցում հետևում է ԴԱԻՇ ահաբեկիչների ակտիվությանը, փոխանցում է, որ զինված հարձակման պատասխանատվությունն ստանձնել են ԴԱԻՇ ահաբեկիչները, և որ նրանք գործել են 3 հոգով:
Հաղորդվում է, որ 2 ահաբեկիչ ոստիկանության ակադեմիայում պայթեցրել են իրենց, մյուս ահաբեկչին սպանել են իրավապահները:
Ըստ վերջին տվյալների` ահաբեկչության զոհերի թիվը գերազանցում է 60-ը: