Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստամբուլում, հնարավոր է, հայտնաբերվել է դեղամիջոցների աշխարհի ամենամեծ հավաքածուն

13:35, շաբաթ, 22 հոկտեմբերի, 2016 թ.
Ստամբուլում, հնարավոր է, հայտնաբերվել է դեղամիջոցների աշխարհի ամենամեծ հավաքածուն

Ստամբուլում, Քյուչուքչեքմեջ լճի ափին հայտնաբերվել է հնագույն դեղամիջոցների հավաքածու, որը, հնարավոր է, ամենախոշորն է աշխարհում: Երաշտի պառտճառով լճի մակարդակը նվազել է, ինչի շնորհիվ էլ հայտնաբերվել են մոտ 700 անոթներ` 1400 տարվա վաղեմության: Դրանցում եղել են դեպրեսիան հաղթահարելու, սրտի հիվանդությունները բուժելու համար նախատեսված դեղամիջոցների մնացորդներ: Հայտնաբերվել են նաև հավանգակոթեր, հավանգներ, մածկաթիակներ:
     Ամենայն հավանականությամբ, հանգետները գտել են դեղերի արտադրության հնագույն գործարան: Գիտնականների հաջողվել է նույնականացնել անոթներում հայտնեբրված նյութերը և պարզել, որ գհրեթե 1400 տարի առաջ մարդիկ բուժվել են մեթանոնով և ֆենանտրենով: Թմրամիջոցներից առաջինը կիրառվել է որպես ցավազրկող, երկրորդը` որպես հակադեպրեսանտ:
     Անոթների մեծ մասն ուսումնասիրություններից հետո տեղափոխվել է տեղի թանգարաններ:

5047 | 0
Facebook