Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Jeep-ը նոր քաղաքային քրոսովեր է ցուցադրել

23:05, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Jeep-ը նոր քաղաքային քրոսովեր է ցուցադրել

Jeep ընկերությունը գաղտնազերծել է Compass նոր կոմպակտ քրոսովերը: Ապրանքանիշի մոդելային շարքում այն պետք է փոխարինի միանգամից երկու ավտոմեքենա՝ նախորդ Compass-ն ու Liberty-ն (Patriot): Մոդելի հիմնական մրցակիցներն են դառնալու Nissan Qashqai, Kia Sportage և Mazda CX-5-ը:
     Արտաքնապես նորույթը նման է Grand Cherokee-ի փոքրացված կրկնօրինակին: Compass-ի սրահում հայտնվել է մուլտիմեդիային համակարգի մեծ սենսորային էկրան:
     Նորույթի տեխնիկական բնութագրերը դեռևս գաղտնի են պահվում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ ավտոմեքենայի շարժիչային շարքի մեջ մտնելու է 1,4-լիտրանոց չորս գլանով բենզինային MultiAir Turbo շարժիչ, որի հզորությունը կազմելու է 160 ձիաուժ և 250Նմ պտտող պահ: Հասանելի կլինի նաև Tigershark 2,4-լիտրանոց ագրեգատը՝ 184 ձիաուժ հզորությամբ և 236Նմ պտտող պահով: Մոդելը կարող է հագեցվել նաև 2,0-լիտրանոց տուրբո շարժիչով:

6004 | 0
Facebook