Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

11:15, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ТАСС-ը: Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ամամի կղզու մերձակայքում: Հիպոկենտրոնի խորությունը 40 կմ է: Օդերևութաբանական ծառայությունը նախ հայտարարել է ցունամիի առաջացման սպառնալիքի մասին, հետո հայտարարել է, որ նման սպառնալիք չկա:

Հաղորդվում է, որ երկրաշարժից մի քանի վայրկյան առաջ ողջ Ճապոնիայի տարածքում գործել է նախազգուշացման հատուկ համակարգ, որ ներմուծվել է 2011թ. աղետալի երկրաշարժից ու դրան հաջորդած ցունամիից հետո: Երկրի բոլոր բնակիչների բջջային հեռախոսներին համապատասխան ծանուցում է եկել, որ ուղեկցվել է բարձր ազդանշանով:

9999 | 0
Facebook