Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գորտեր, որ ծննդաբերում են բերանով

02:15, կիրակի, 18 սեպտեմբերի, 2016 թ.
Գորտեր, որ ծննդաբերում են բերանով

Հոգատար գորտերի 2 տեսակ գոյություն ունի, որ գտնվում է ոչնչացման եզրին։ Այս գորտերը միակն են, որ տարօրինակ հոգատարություն են ցուցաբերում իրենց սերնդի հանդեպ։ Ձվադրումից հետո էգ գորտն անմիջապես կուլ է տալիս ձվերը։ Դրանից հետո գորտի ստամոքսում մոտ 6-7 շաբաթ դադարեցվում է ստամոքսահյութի արտադրությունը։ Այդ ընթացքում մայր գորտը չի սնվում, ու նրա օրգանիզմը ինկուբատորի է վերածվում։ Ստամոքսում ձվերը պայթում ու վեր են ածվում շերեփուկների, որոնք մինչև վերջնական հասունացումը մնում են մայրական օրգանիզմում ու երկրորդ անգամ լույս աշխարհ են գալիս մոր բերանից։

Այս գորտերը բացահայտվել են 1973 թվականին։ Այդ տարիներին դրանք բավական տարածված են եղել, բայց հետագայում միջավայրի աղտոտվածության և անխնա որսի հետևանքով գորտերի այս տեսակը ոչնչացման եզրին է հայտնվել։ Այժմ նման գորտեր բազմանում են միայն անազատության մեջ։

15333 | 0
Facebook