Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիմ Չեն Ինի հրամանով 2 պաշտոնյա մահապատժի են ենթարկվել զենիթային համակարգից արձակված կրակով

12:10, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Կիմ Չեն Ինի հրամանով 2 պաշտոնյա մահապատժի են ենթարկվել զենիթային համակարգից արձակված կրակով

Հյուսիսկորեական The Chosun Ilbo պարբերականի աղբյուրի տվյալներով` այդ երկրում զենիթային սարքից հրապարակայնորեն գնդակահարվել են գյուղատնտեսության նախկին նախարար Խվան Մինը և կրթության նախարարությունում բարձր պաշտոն զբաղեցրած Ռի Յոն Չժին: «Մահապատիժն իրականացվել է Կիմ Չեն Ինի անձնական հրամանով Փհենյանի ռազմական ակադեմիայի բակում»,- գրել է պարբերականը:

Ըստ աղբյուրի` դա առաջին դեպքն է, երբ մահապատժի են ենթարկվել ոչ ռազմական կամ կուսակցական գործիչներ: «Սա կարող է վկայել Հյուսիսային Կորեայում զտումների մասշտաբների ընդյալնման մասին և ավելի շուտ կապված է այս տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների փախուստների շարքի հետ»,- նշել է պարբերականը:

Ըստ պարբերականի` նախարարի մահապատժի պատճառ են դարձել քաղաքականության վերաբերյալ արված առաջարկները, որոնք նախագահը ընդունել է որպես անձնական մարտահրավեր: Իսկ բարձրաստիճան պաշտոնյայի հանդեպ հալածանքներն սկսվել են այն դեպքից հետո, երբ նա քնել է Կիմ Չեն Ինի ելույթի ժամանակ: Նա անմիջապես ձերբակալվել է, ենթարկվել ինտենսիվ հարցաքննումների, այնուհետև մեղադրվել կաշառակերության համար:

9120 | 1
Facebook