Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս ամենը տեսնելուց հետո, հենց այնպես չեմ հեռանա սպորտից». Միհրան Հարությունյան

13:15, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
«Այս ամենը տեսնելուց հետո, հենց այնպես չեմ հեռանա սպորտից». Միհրան Հարությունյան

Այս գիշեր Ռիոյից Երևան ժամանեցին մեր օլիմպիականները՝ Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և արծաթե մեդալակիրներ Միհրան Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը։ Դիմավորման շքեղ արարողությունից հետո, տոնախմբությունը շարունակվեց Հանրապետության հրապարակում։ Ամենից շատ, հավանաբար, հուզված էր ոսկուն համարժեք արծաթ նվաճած Միհրան Հարությունյանը․

«Աներևակայելի զգացումներ ունեմ։ Ես չէի կարող նման բան պատկերացնել։ Այս ամենը տեսնելուց հետո, հենց այնպես չեմ հեռանա սպորտից։ Շնորհակալ եմ բոլորին։ Հուզված եմ անչափ: Զգում եմ իմ ժողովրդի անսահման սերը։ Շատ հաճելի է, ցնցված եմ»,- Միհրանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

8230 | 1
Facebook