Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պերմյակովը կարող է փոխանցվել ՌԴ իրավապահներին. «Ինտերֆաքս»

15:45, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
Պերմյակովը կարող է փոխանցվել ՌԴ իրավապահներին. «Ինտերֆաքս»
     Արդեն հայտնել էինք, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
     Դատավոր Հարություն Մովսեսյանն իր վճռում այդպես էլ չէր անդրադարձել այն հարցին, թե որտեղ է ի վերջո Պերմյակովն իր պատիժը կրելու:
    
     «Ինտերֆաքս»-ը, հղում անելով իրավաբանական շրջանակների իր աղբյուրներին, գրել է, որ Վալերի Պերմյակովը կարող է փոխանցվել Ռուսաստանին` պատիժը կրելու համար՝ ՌԴ դատարանի և արդարադատության նախարարության միջնորդության համապատասխան որոշումը կայացնելուց հետո:
4246 | 1
Facebook