Խնդրում ենք սպասել...

Համացանց

Դոմոդեդովոյում Հայաստանից ժամանած ուղևորներին ժամերով սպասեցնել են տալիս ու ծաղրում` «Էս էլ ձեզ Մաքսային միություն»

21:05, երկուշաբթի, 08 օգոստոսի, 2016 թ.
Դոմոդեդովոյում Հայաստանից ժամանած ուղևորներին ժամերով սպասեցնել են տալիս ու ծաղրում` «Էս էլ ձեզ Մաքսային միություն»

Օրերս Հայաստան այցելած և ՌԴ վերադարձած ռուս քաղաքագետ Դենիս Դվորնիկովը գրում է. «Դոմոդեդովոյում ժամուկես ծախսեցի անձնագրային ստուգում անցնելու համար: Երևանյան չվերթի ուղևորներին խցկել էին մի հատուկ բաժին այն դեպքում, երբ ուրիշ տեղերից եկողներն իրավունք ունեին ստուգում անցնել այլ հարկում: Մարդկանց քանակությունը շատ մեծ էր` ճամպրուկներով, երեխաներով, լիովին արդարացված կշտամբանքներով: Իսկ օդանավակայանի աշխատակցուհին շատ տհաճ առոգանությամբ ասում էր. «Էս էլ ձեզ Մաքսային միություն»: Նրա դեմքից պարզ երևում էր, որ սա առօրեական իրավիճակ էր: Ինչ ասես:
     Բոլորս էլ ականատես ենք եղել, թե ինչպես են եվրոպական օդանավակայաններում ԵՄ անդամներն արագորեն անցնում հատուկ խցիկներով: Հիշում եմ, ինչպես Սալոնիկի օդանավակայանում սահմանային ծառայության աշխատակիցը վայրկենապես մի կողմ էր հրում «չեվրոպացիներին», որպեսզի Եվրոմիությունից մեկն անցներ որպես առավել բարձր խավի մարդ: Եվ աշխատանքի նման կազմակերպվածությունն ունի քաղաքական նշանակություն:
     Մատրյոշկայի պես ներկված կնիկն, ով իրեն թույլ է տվել ուղևորների հետ հեգնանքով արտահայտվել Մաքսային միության մասին, գործից կհեռացվեր 10 րոպե անց: Իսկ այդ 10 րոպեն պետք կգար, որպեսզի նրան ցույց տային նրա մտավոր կարողություններն ու այն վնասը, որ նա հասցնում է պետությանը»:

27876 | 3
Facebook