Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արսինե Խանջյանը երևանյան դեպքերի մասին կբարձրաձայնի նաև սփյուռքում

16:35, հինգշաբթի, 04 օգոստոսի, 2016 թ.
Արսինե Խանջյանը երևանյան դեպքերի մասին կբարձրաձայնի նաև սփյուռքում

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն` անդրադառնալով իրեն` հուլիսի 27-ին բերման ենթարկելուն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրեն ոչ ոք բացատրություն չի տվել, թե ինչու են բերման ենթարկում:

«Ես ավելի շատ զարմացել էի, որ այնտեղ դիմակավոր, զինված ոստիկաններ կային: Երբ ինձ ճանաչեցին, ներողություն խնդրեցին, բայց ես ասացի, որ ինձանից ներողություն խնդրել հարկավոր չէ, քանի որ իմ նման հարյուր քաղաքացի կար այնտեղ, որոնց հետ իրենք այնքան էլ հարգալից չէին խոսում»,- պատմեց դերասանուհին:

Նրա խոսքով` ականտես է եղել` ինչպես են Հայաստանում զանգվածաբար խախտվում մարդու իրավունքները: Դերասանուհին նաև նշեց, որ պատրաստվում է սփյուռքահայերի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպել այս թեմայով և բարձրաձայնել Հայաստանում մարդու իրավուքնների խախտումների մասին:

«Այդկերպ փորձելու եմ պայքարել այն քաղաքացիների համար, որոնք բռնության են ենթարկվել ոստիկանների կամ իշխանությունների կողմից»,- ասաց Արսինե Խանջյանը:

4480 | 1
Facebook