Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում խոշոր ահաբեկչություն է կանխվել

16:30, հինգշաբթի, 21 հուլիսի, 2016 թ.
Իրանում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Իրանի արևելքում վնասազերծվել է ահաբեկիչների մի խումբ, որը ծրագրել էր խոշոր դիվերսիա իրականացնել, հայտնել է ԻԻՀ ՆԳ նախարար Ռահմանի Ֆազլին: «2 օր առաջ հայտնաբերվել է 20 մ խորությամբ ստորգետնյա թունել՝ 40 մ երկարությամբ: Այն փորած ահաբեկիչները ծրագրել էին հզոր պայթյուն իրականացնել: Այս առիթով ձերբակալված է 40 մարդ»,- ասել է նախարարը: Թունելը հայտնաբերվել է խաշ քաղաքում: Այն բնակելի տան նկուղից տանում է դեպի 2 օբյեկտներ՝ մեկը պատկանում է զինվորներին, մյուսն էլ՝ անվտանգության ծառայողներին: Ահաբեկիչները մտադիր են եղել պայթեցնել դրանք:

4728 | 0
Facebook